Ռուսաստանն ապագայում էլ է համագործակցելու Հարավային Օսիայի հետ . Պուտին
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
Կրելմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական պետության ղեկավարը նշել է, որ այս տոնը Հարավային Օսիայի համար խորհրդանշում է ժողովրդի վճռականությունն ու հերոսությունը, որը մղել է դժվարին պայքարում՝ հանուն անկախության ու խաղաղ ապրելու իրավունքի:
«Բարձր գնահատելով Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև դաշնակցային հարաբերությունների ակտիվ զարգացումն ու բարի դրացիական հարաբերությունները, ռուսական կողմը ապագայում էլ համագործակցելու է Հարավային Օսիայի հետ՝ սոցիալ տնտեսական և ազգային անվտանգության հարցերի լուծման համար»,-ասել է Պուտինը: