Գանձասար Կապան-Արարատ. խաղից առաջ
Sporttert.am-ը գրում է.
«Գանձասար Կապան» - «Արարատ». 34 խաղ, +18=3-13, 48:38
սեպտեմբերի 20, ժամը` 17:00
Կապան, «Քաղաքային» մարզադաշտ
բուքմեյքերներ՝ 1,75 – 3,6 – 3,75
Բարձրագույն խմբի առաջին շրջանի վերջին հանդիպումը կկայանա Կապանում, որտեղ տեղի «Գանձասար Կապանը» կընդունի «Արարատին»:
7-րդ տուրում «Շիրակից» կրած պարտությունը «Գանձասար Կապանին» հնարավորություն կտա հաջող ելույթի դեպքում նվազագույնը կիսել 2-3 տեղերը: Դրա համար սյունիքցիները պետք է հաղթեն վատ մարզավիճակում գտնվող «Արարատին»:
Բացի այդ, «Գանձասար Կապանը» նոր մեկնարկած առաջնությունում 6 խաղերից միայն 2-ն է սեփական հարկի տակ անցկացրել, որը առաջնության մյուս 7 թիմերի համար ամենաբարդ ստադիոններից մեկն է համարվում: Դրանից հետևում է, որ կապանցիները մինչև 2-րդ շրջանի ավարտը կայանալիք առաջիկա 8 խաղերից 5-ն անցկացնելու են սեփական հարկի տակ, ինչը Սամվել Պետրոսյան-Աշոտ Բարսեղյան մարզչական տանդեմի թիմի համար լավագույն եռյակում ամրապնդվելու հիանալի շանսերի մասին է խոսում:
Ինչ վերաբերում է «Արարատին», ապա վերջին 3 խաղերում գրանցված պարտությունները վերջիվերջո ներթիմային կոնֆլիկտի բերեցին, որի արդյունքում երևանցիների վերջին 2 տարիների առաջատար Ալքեսանդր Ռակիչը լքեց ակումբը: Սերբ ֆուտբոլիստը կոնֆլիկտ ունեցավ թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ և «Արարատի» ղակավարությունը ֆուտբոլիստի ու մարզչի միջև ընտրություն կատարելիս նախապատվությունը տվեց վերջինին:
Վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այս կարևոր փոփոխությունը թիմում կարող է ինչպես հոգեբանական փոռթկման, այնպես էլ ընկճվածության առիթ դառնալ: Ամեն ինչ կախված է, թե «Արարատի» ֆուտբոլիստներն ինչպես են վերաբերվել Ռակիչի` թիմից հեռանալուն:
«Արարատն» ու «Գանաձասար Կապանը» միմյանց հետ դիմակայության արդեն երկար պատմություն ունեն, որոնք Հայաստանի առաջնությունում հասնում են 34 խաղի: Հաղթանակների քանակով որոշակի առավելություն ունի «Գանձասար Կապանը». 18 հաղթանակն ընդդեմ 13-ի: Հատկանշանակ է, որ այդ առավելությունը նշանակալի է դարձել վերջին մրցավեճերիում. կապանցիները հաղթել են նախորդ 5 խաղերից 4-ում:
Առաջիկա մրցակիցների պատմության հանդիպումներում արդյունավետ խաղով աչքի են ընկել գանձասարցի Արսեն Ավետիսյանը, ով բոլոր գնդակներն էլ երևանցիների դարպասը խփել է Կապանում, և արարատցի Գևորգ Նռանյանը, որոնք 5-ական գոլի հեղինակ են դարձել: