Հունաստանի խորհրդարանական ընտրություններում առաջատարը Ցիպրասի կուսակցությունն է
International newsnews.am-ը գրում է.
Ալեքսիս Ցիպրասի գլխավորախ ՍԻՐԻԶԱ կուսակցությունը առաջատարն է Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, վկայում են էքզիթ-փոլերի առաջին տվյալները:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ՍԻՐԻԶԱ-ն հավաքում է 32%, «Նոր ժողովրդավարությունը»՝ 29,6%: Եռյակը եզրափակում է աջ արմատական «Ոսկե արեւածագ» կուսակցությունը՝ 6,8 տոկոսով, հաջորդը կոմկուսն ՝ 6,5% քվեներով:
ՍԻՐԻԶԱ-ն լքած պատգամավորների ձեւավորած «Ժողովրդական միասնություն» կուսակցությունը ստանում է քվեների 3,1 տոկոսը: