Կենդանաբանական այգու աշխատակցուհուն հոշոտել է վագրը
International newsՆոր Զելանդիայում Հեմիլտոն կենդանաբանական այգում վագրը հարձակվել է աշխատակցուհի Սամանտա Քուդևեի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է, գրում է interfax.ru-ն:
Հետաքննության ընթացքում կենդանաբանական այգին փակվել է:Սամանտա Քուդնևեն կենդանաբանական այգում աշխատել է ավելի քան 20 տարի:
Կենդանաբանական այգու տնօրեն Սթիվեն Սթենդլին հայտնել է, որ քանի դեռ շարունակվում է հետաքննությունը, նա չի կարող պատմել տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
Հեմիլտոնի կենդանաբանական այգում Սումատրայից հինգ վագր էր բերված եղել: Այդ տեսակը շատ հազվագյուտ է: Բնության մեջ ընդհանուր հաշվվում է մոտ 500 սումատրական վագր: