Հունգարիան իր զորքերը կենտրոնացրել է Խորվաթիայի հետ սահմանին
International newsՀունգարիայի բանակը գտնվում է Խորվաթիայի հետ սահմանին, երևում են սահմանամերձ տարածքում ռազմական ավտոմեքենաների շարասյուներ, հաղորդում է РИА Новости-ն՝ խորվաթական լրատվամիջոցների վկայակոչելով:
Սահմանային անցակետերը Սերբիայի հետ, որոնք Խորվաթիան փակել է հինգշաբթի երեկոյան մինչև հետագա ծանուցումը, շարունակում են փակ մնալ: Գործում է միայն մեկ անցակետ, որի մոտ ավտոմեքենաների հսկայական հերթեր են կուտակվել:
Խորվաթիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ անցած օրվա ընթացքում հունգարական սահման է ուղղվել ներգաղթյալներով 28 ավտոբուս: Մոտ հազար մարդ այնտեղ տարել են երկաթուղային ճանապարհով: «Ներգաղթային ճգնաժամի սկսվելուց ի վեր Խորվաթիայի Հանրապետություն է ժամանել մոտ 21 հազար ներգաղթյալ»,- հաղորդում է ներքին գործերի նախարարությունը:
Հունգարական սահման ներգաղթյալներին բերած գնացքից նրանք շարժվել են Հունգարիա անօրինական անցման վայրով: Վերջին երկու օրվա ընթացքում այդտեղով Հունգարիա է անցել մոտ 5 հազար մարդ:
Սլովենիայի ոստիկանության տեղեկություններով՝ այդ երկիր Խորվաթիայից ժամանել է ավելի քան 2 հազար մարդ, նրանց կեսը՝ վերջին օրերի ընթացքում: