Չեխիայում նախագահի նստավայրի մոտ դրոշի փոխարեն կարմիր ներքնազգեստ են կախել
International newstert.am-ը գրում է.
Չեխիայում նախագահ Միլոշ Զեմանի նստավայրի մոտ անհայտ անձիք դրոշի փոխարեն կարմիր ներքնազգեստ են կախել, տեղեկացնում է ТАСС-ը:
Տեղեկությունը հաստատել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Իրժի Օվչաչեկը:
«Նման միջադեպ, իրոք, տեղի է ունեցել: Վանդալիզմի այդ քայլը մեծ զայրույթի պատճառ է դարձել: Խուլիգանները վիրավորել են երկրի պետական խորհրդանիշը՝ Չեխիայի թագավորների ու նախագահների նստավայրը»,-ասել է նա:
Երեք երիտասարդները, որոնք կախել են ներքնազգեստը, ձերբակալվել են: Նրանց երկարատև ազատազրկում է սպառնում՝ չեխական պետական խորհրդանիշներն անարգելու համար:
Տեղի լրատվամիջոցների հավաստմամբ՝ երիտասարդները փորձել են այդ կերպ իրենց դժգոհությունը հայտնել երկրի գործող նախագահի կողմից իրականացնվող քաղաքականության նկատմամբ: