Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ կա ու կմնա. Հովհաննես Սահակյան
Politicsarmlur.am-ը գրում է.
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե իշխանություններն արդեն որոշել են սահմանադրական հանրաքվեի օրը: Սահակյանը պնդում է, որ նոր Սահմանադրության նախագծի հետ կապված դեռեւս գործընթացներ կան, որոնք փուլ առ փուլ պետք է կատարվեն: Եվ քանի որ Սահմանադրության փոփոխությունը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, հենց ինքն էլ որոշելու է, թե երբ է կայանալու հանրաքվեն:
-Պարո՛ն Սահակյան, Սահմանադրության նոր նախագծի քննարկումից ու քվեարկությունից հետո ակնկալվում է, որ կսկսվի հանրաքվեի անցկացման ժամկետի քննարկումը: Ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ իշխանությունները նպատակ ունեն հանրաքվեն անցկացնել դեկտեմբերի 6-ին: Արդյո՞ք իշխանություններին կհաջողվի մինչեւ տարեվերջ հասցնել այդ ամենը:
-Նախ ուզում եմ նշել, որ այդ թվերը, թե 5-ին, 6-ին, տարվա վերջ է լինելու հանրաքվեն եւ այլն, ինձ համար առնվազն անհասկանալի են, որպես իրավաբան՝ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են որոշում այդ օրերը, ինչպես են կարողանում նման տեղեկություններ տարածել, երբ որեւէ բան առայժմ հայտնի չէ:
Եթե նայում ենք գործընթացի իրավական կողմին, ապա դեռեւս պետք է խորհրդարանը դրական որոշում տա նախագծին, հետո պետք է արդեն այն ուղղարկվի նախագահին, իսկ նախագահն էլ, որպես նախաձեռնության հեղինակ, ինքն է որոշում, թե ինչպես պետք է վարվի: Եթե մտածում եք, որ ժամանակի առումով մենք կարող ենք ասել, թե ինչպես է լինելու, դա առնվազն անիրատեսական է: Նախագահն է որոշումները կայացնում, հիմա եթե որեւէ մեկը ինչ-որ հստակ օր է ասում, ինչ-որ կանխագուշակություններ է ներկայացնում, դա առնվազն անլուրջ է: Այսօրվա դրությամբ որեւէ մեկը չի կարող խոսել մի բանի մասին, որը դեռեւս գործընթացի մեջ է, դեռեւս քննարկվում է ու չի ավարտվել:
Շարունակությունը՝ այստեղ: