Եթե թիմը գոլ է բաց թողնում, դա միշտ նշանակում է, որ ինչ-որ բան ճիշտ չէ. Սինիշա Միխայլովիչ
Sport«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը գոհ է մնացել «Պալերմոյի» նկատմամբ տարած հաղթանակից Իտալիայի առաջնության 4-րդ տուրում։
«Եթե թիմը գոլ է բաց թողնում, դա միշտ նշանակում է, որ ինչ-որ բան ճիշտ չէ։ Հարկավոր է բարելավել խաղը։ Պետք է անընդհատ գրոհենք։ Ինձ բավարարեց հանդիպման արդյունքը։ Այս խաղը տարբերվում է առաջին տուրում «Ֆիորենտինայի» հետ հանդիպումից։ Նախագահ Բերլուսկոնին գոհ էր եւ գովեց մեզ։ Նա տեսավ նոր «Միլան»,- Միխայլովիչի խոսքը մեջբերում է «Mediaset»-ը։