Բուլղարիան եւ Ֆինլանդիան փակել են սահմանը գաղթականների համար
International newsnews.am-ը գրում է.
Բուլղարիան փակել է սահմանը ապօրինի ներգաղթյալների համար, հայտարարել է վարչապետ Բոյկո Բորիսովը: «Նրանք, որոնք կցանկանան սահմանն անցնել օրինական հիմունքներով, կանցնեն, մյուսները՝ ոչ»,- ասել է Բորիսովը: Նա նկատել է, թե Բուլղարիայի իշխանությունները մշտական կապ են պահում թուրքական ոստիկանների հետ, որոնք փախստականներին պահում են սահմանից 40 կմ հեռավորության վրա:
Ֆինլանդիան նույնպես ներգաղթյալների համար պարտադիր գրանցում է մտցնում: Տեղական իշխանությունները հստակեցրել են, որ չեն պատրաստվում ընդունել անխտիր բոլորին: Սահմանային ստուգման նոր կանոնները վերաբերում են միայն ֆինն-շվեդական սահմանին: