Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը իրենց երեխաներին պատրաստվում են մանկապարտեզ տանել (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը պատրաստվում են իրենց երեխաներին մանկապարտեզ տանել: Սեպտեմբերի 18-ին Գարրին և Լիզան դարձան 2 տարեկան և հենց այդ պատճառով էլ հայտնի զույգը որոշել է իրենց երկվորյակներին մանկապարտեզ տանել:
Այս մասին հայտնել է Գարիի կնքամայր Միլա Ստավիցկայան: Կնքամայրը հավելել է նաև, որ Ալլան և Մաքսիմը ցանկանում են, որ իրենց զավակներն ավելի շատ երեխաների շրջապատում գտնվեն: Երեխաները սիրում են խաղալ և շփվել երեխաների հետ, ինչպես նաև բակում բատուտի վրա թռչկոտել:

