Մոսկվայում ընդդիմությունը ցույց է անցկացնում
International newsՄոսկվայի Մարինո շրջանում մեկնարկել է «Հանուն իշխանության փոփոխելիության» ցույց է մեկնարկել: Սա առաջին ակցիան է, որն ընդդիմությունն անցկացնում է քաղաքի ծայրամասում:
РБК-ի փոխանցմամբ, թույլատրվել է ակցիային 40 հազար մարդու մասնակցություն:
Ցուցարարներին մեծ թվով ոստիկաններ են պահպանում: Լրագրողները մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ են հաշվել: Ակցիայի մասնակիցները հավաքին եկել են Ռուսաստանի պետական դրոշներով, ինչպես նաեւ «Սոլիդարնոստ» շարժման նարնջագույն, Առաջընթացի կուսակցության եւ «Դեմոկրատական ընտրություն» կուսակցության դրոշներով: Բացի այդ, ԼԳՏԲ հանրության մի քանի դրոշներ են երեւում: