Հավանայում 2 այլախոհի ձերբակալությունը ստվերել է Կուբա Հռոմի պապի այցը
International newsԿուբայի իշխանությունները ձերբակալել են Հռոմի պապի հետ հանդիպման ուղևորվող ընդդիմության երկու ակտիվիստի, հաղորդում է Deutsche Welle- ռուսական ծառայությունը: Վարչակարգի հայտնի քննադատներ Բերտա Սոլերը և Մարտա Բեատրիս Ռոկե Կաբելյոն ձերբակալվել են Հավանայում:
Մադրիդում գտնվող Diario de Cuba ինտերնետային լրատվամիջոցնի տվյալներով՝ այլախոհները հրավերներ ունեին Հռոմի պապի հետ հանդիպման համար: Սոլերը գրել է Twitter-ում, որ նրան հատուկ ծառայությունների աշխատակիցները հափշտակել են փողոցում:
Պարբերականը հաղորդում է նաև, որ նախօրեին Սանտա-Կլարա քաղաքում ձերբակալվել է «Կանայք սպիտակ հագուստներով» ընդդիմադիր շարժման 26 ակտիվիստ, ովքեր ուղևորվում էին Հավանա:
Նրանք ցանկանում էին ներկա գտնվել Հռոմի պապի պատարագին, որն անցկացվելու է կիրակի օրը մայրաքաղաքի Հեղափոխության հրապարակում: Բերտա Սոլերը «Կանայք սպիտակ հագուստներով» շարժման առաջնորդներից մեկն է: