ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցության հարցը
International newsԱմերիկյան ԿՀՎ-ի պատվիրակությունն այս շաբաթ Մոսկվայում բանակցություններ է վարել ռուսական Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) գործընկերների հետ, որի ընթացքում քննարկվել է սիրիական հակամարտությունում համագործակցության հարցը: Այս մասին սեպտեմբերի 20-ին գրել է գերմանական Bild am Sonntag պարբերականը՝ վկայաչոկելով ամերիկյան հետախության աղբյուրին:
Հրապարակման համաձայն, ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետախուզական տվյալներ փոխանցել՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորմանը հակազդելու համար: Վաշինգտոնին եւ Մոսկվային համագործակցության են մղում զինյալների թվի զգալի աճն ու փախստականների հոսքը Եվրոպա:
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սիրիական հարցով հեռախոսազրույց էին ունեցել, որի արդյունքում պայմանավորվել են շարունակել երկխոսությունը: Մինչ այդ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նշել էր, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ տեսակետները մոտեցնելու եզրեր է փնտրում Սիրիայում ռազմական փոխգործակցության հարցում: