Վթարի հետեւանքով կաբադիի թիմի 9 մարզիկ է զոհվել
International newsՍեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Հնդկաստանի արեւելքում խոշոր վթար է տեղի ունեցել: Ազգային կաբադի խաղի թիմն ավտովթարի է ենթարկվել Օրիսա նահանգում: Թիմը մարզիչի հետ միասին մրցումներից էր վերադառնում:
Պատահարի արդյունքում 9 մարդ է զոհվել. 7-ը՝ տեղում, 2-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բժիշկները պայքարում են հավաքականի եւս 5 մարզիկների կյանքի համար:
Կաբադին հնդկական ազգային խաղ է, որը շուրջ 4 հազար տարվա պատմություն ունի: