Ռուսաստանում ձերբակալել են Կոմիի ղեկավարին
International newsՄոսկվայի Բասմանի շրջանի դատարանը կալանավորել է Կոմի Հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Գայզերին, որը մեղադրվում է խարդախության եւ հանցավոր խումբ ստեղծելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, թե Գայզերին եւ նրա տեղակալ Ալեքսեյ Չերնովին մեղադրանք է առաջադրվել, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում: Գայզերին ձերբակալել էին սեպտեմբերի 19-ին Մոսկվայում, երբ արձակուրդ մեկնելու համար փորձում էր արտերկիր ուղեւորվել:
Ձերբակալվել են նաեւ Կոմիի խորհրդարանի նախկին ղեկավար Իգոր Կովզելը, գործարարներ Ֆերշտեյնը, Լիբենզոնը, Մոտորինան, Վալերի Վեսելովը, միլիարդատեր Ալեքսանդր Զարուբինը, ընդամենը 19 անձ:
Գայզերի աշխատասենյակում խուզարկությամբ գտել էին մեծ գումար, ժամացույցների հավաքածու, նաեւ Bombardier Learjet 60 ինքնաթիռ գնելու փաստաթղթեր: