Ընտանիքն այրել է իր ավտոմեքենան, որպեսզի այն չառգրավեն ճանապարհային ոստիկանները
International newsՍիբիրում մի ընտանիք այրել է իր ավտոմեքենան, որպեսզի այն չհայտնվի հատուկ կայանատեղիում։ Կրասնոդարի երկրամասի Երմակովսկոյե գյուղում մի ընտանիք այրել է իր ավտոմեքենան, որպեսզի ավտոտեսչությունը չկարողանա այն ուղարկել հատուկ կայանատեղի, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով ՆԳՆ երկրամասային վարչության մամուլի ծառայությունը։
ՃՊԾ տեսուչները կագնեցրել էին մարդատար ավտոմեքենան, երբ այն վարելիս է եղել տեղի բնակիչներից մեկը ու պարզել որ 49–ամյա վարորդը վարորդական իրավունք եւ ավտոմեքենայի ապահովագրություն չունի։ Որոշել են մեքենան ուղարկել հատուկ կայանատեղի, քանի որ նախորդ սեփականատերը հայտնել էր սեփականության իրավունքների դադարեցման մասին։
Տղամարդն ու նրա կինը խոչընդոտել են մեքենան առգրավելու եւ արձանագրություն կազմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպմանը։ Ավտոմեքենան էվակուատորի վրա բեռնելու ժամանակ կինը դյուրավառ հեղուկ է թափել սալոնում, որից հետո նրա 23-ամյա որդին հրկիզել է մեքենան։ Բացի դրանից, առայժմ պարզ չէ, թե այնուամենայնիվ ում է պատկանում այրված ավտոմեքենան։