Ուկրաինայում ահաբեկչության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել
International newsՈւկրաինայում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որին հետախուզում էին ահաբեկչությանը մասնակցած լինելու կասկածանքով, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
««Բորիսպոլի» օդանավակայանում «Ինտերպոլի» կողմից որոնվող հանցագործներին հայտնաբերելու միջոցառումների շրջանակում հայտնաբերվել ու ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել՝ «ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձերբակալվածը ձեռնամարտի միջազգային մրցույթների բազմակի չեմպիոն է եղել։ Նրան հանձնել են Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցներին։
Ուկրաինայի տարածքում երեկ ձերբակալվել են նաև Սինգապուրի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներ, որոնց ևս հանձնել են ոստիկանությանը։