Ադրբեջանում տաքսու վարորդն որպես բողոք ՃՈ ճնշումների դեմ ինքնահրկիզվել է
International newsԱդրբեջանի Սումգայիթ քաղաքում Մագսադ անունով տաքսու վարորդը հրապարակային ինքնահրկիզման ակտ է կատարել: Միջադեպը տեղի է ունեցել «Նարիմանով» կոչված վայրում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, միջադեպի վկաները փորձել են հանգցնել այրվող տաքսիստի հագուստը, սակայն, դա նրանց չի հաջողվել: Սումգայիթի քաղաքային հիվանդանոցում հրաժարվել են ընդունել վիրավորին` հղում կատարելով նրա ուժգին այրվածքներին: Տաքսու վարորդը մահացել է, երբ նրան տանում էին Բաքու:
Մահանալուց առաջ տաքսու վարորդն ասել է, որ իրեն այդ քայլին հարկադրել են դիմել Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
2015 թվականի ընթացքում սա քաղաքացու ինքնահրկիզման դիմելու արդեն 14-րդ դեպքն է Ադրբեջանում, որից 7-ը մահվան ելքով ավարտ են ունեցել:
Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման են դիմել 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը` ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: