80-ն անց ճապոնացիների թիվը առաջին անգամ անցել է 10 միլիոնից
International newsՃապոնիայում 80-ն անց բնակիչների թիվն առաջին անգամ անցել է 10 մլն-ից: Ճապոնացիների շուջ 25 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիք ունի: Նման տվյալներ է ներկայացրել երկրի ՆԳ նախարարությունը:
Այս վիճակագրությունը հրապարակվում է ամեն տարի՝ ազգային տոնի՝ Ծերությունը հարգելու օրվա առթիվ: Այն ավանդաբար նշվում է սեպտեմբերի երրորդ երկուշաբթի:
80-ն անց ճապոնացիների ընդհանուր թիվը կազմում է 10,2 մլն կամ երկրի բնակչության 7,9 տոկոսը: Սա ամենաբարձր ցուցանիշն է 1950 թվականից ի վեր, երբ սկսել են նման վիճակագրություն վարել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ճապոնիայի բնակչության 12,9 տոկոսի տարիքն անցնում է 75 տարեկանից: մոտ 33,8 մլն մարդ 65 տարեկանից բարձր տարիք ունի, որոնց մեծամասնությունը կանայք են (19,2 մլն):