Մեկ օրում ինքնասպանության երկու դեպք Ադրբեջանում
International newsԱդրբեջանում սեպտեմբերի 21-ին ինքնասպանության երկու դեպք է գրանցվել:
Ինչպես հաղորդում է qafqazinfo.azլրատվական կայքը, Բաքվի Սաբունչիի շրջանի Ռամանա ավանում 22-ամյա Մահիր Մանսուր օղլու Մամեդովը կախվել է կիսաշեն շենքում: Ինքնասպանության եւս մեկ դեպք է տեղի ունեցել Բեյլագանի շրջանում: Շրջանի 63-ամյա բնակիչ Արիֆ Բալաշովը TOZ տեսակի հրացանով գնդակահարել է իրեն:
Ինքնասպանությունների պատճառները հայտնի չեն: Երկու փաստի առնչությամբ էլ հետաքննություն է սկսվել:
Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանում երեք դպրոցականների ինքնասպանության դեպքեր են գրանցվել:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի ընթացքում այդ երկրում արդեն ինքնասպանության 154 դեպք է տեղի ունեցել, որոնցից 11-ն անչափահասներ են եղել:
2014 թ. այդ երկրում ինքնասպանության 240 դեպք է տեղի ունեցել, որոնցից 50-ը անչափահասներ են եղել: Ինքնասպանության 14 դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: