Կլոպը չի գլխավորի Մյոնխենգլադբախի «Բորուսսիան»
SportԴորտմունդի «Բորուսսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիչկեն հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոն համաձայն՝ Կլոպը կարող է գլխավորել Մյոնխենգլադբախի «Բորուսսիան»:
«Յուրգենը չի լինի Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» նոր մարզիչը»,-Կոսիչկու խոսքը մեջբերված է «Sport Bild»-ից:
Ավելի վաղ Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Բերտի Ֆոգտսն էր խորհուրդ տվել Մյոնխենգլադբախի ակումբի ղեկավարությանը բանակցել Կլոպի հետ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնության 5-րդ տուրում 5-րդ անընդմեջ պարտությունը կրելուց հետո «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ այդպես ակումբի համար ավելի լավ կլինի: