Yerevan, 27.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երբ էրոտիկան վերածվում է արվեստի. թե ինչպես հրեա միլիոնատիրոջ՝ անհավատարիմ կնոջ նկատմամբ վրեժից ծնվեց Կլիմտի գլուխգործոցը

168.am–ը գրում է.

Հարուստ հրեան իմանում է, որ կինն իրեն նկարչի հետ դավաճանում է: Նա մեծ գումարի դիմաց իր մրցակցին պատվիրում է նկարել սեփական կնոջ դիմանկարը: Չորս երկար ու ձիգ տարիներ նկարիչն էսքիզի վրա է աշխատում: Արդյունքը հիանալի ստացվեց, իսկ սերը՝ մարեց…

1. Հավանաբար, արդեն հասկացել եք, որ խոսքն ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար» կտավի մասին է, որը հայտնի է նաև «Ոսկե Ադել», «Ավստրիական Մոնա Լիզա» անուններով։

2. 1904 թվական: Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը գնում էր մայթով՝ սուլելով ուրախ մեդեդի, տարուբերելով ձեռնափայտը, երբեմն կանգ առնելով ու սիրալիր բարևելով:

Նա արդեն ամեն ինչ իր համար որոշել էր: Սկզբում, նա, իհարկե, ցանկանում էր նրան սպանել, սակայն հրեական ընտանիքներում ընդունված չէ սպանել կնոջը դավաճանության համար: Ամուսնալուծվել նա նույնպես չէր կարող, քանի որ դա ընդունված չէր հրեական ընտանիքներում, հատկապես այնպիսի ընտանիքներում, ինչպիսին իր ու իր կնոջ՝ Ադելի՝ Ավստրիայի հրեական համայնքի էլիտար ընտանիքում:

Նման ընտանիքներում ամուսնական դաշինքները հավերժ էին կնքվում: Կապիտալը պետք է ավելանար կապիտալին: Այդ ամուսնությունը հավանության էր արժանացել երկու կողմերի ծնողների կողմից:

Ադելի հայրը՝ Մորից Բաուերը, խոշոր բանկիր էր, ավստրիական բանկերի ասոցիացիայի նախագահը, երկար ժամանակ արժանի փեսացուներ էր որոնում իր դստեր համար ու ընտրեց Ֆերդինանդ ու Գուստավ Բլոխ եղբայրներին, ովքեր զբաղվում էին շաքարի արտադրությամբ ու ունեին մի քանի ձեռնարկություն, որոնց բաժնետոմսերն անշեղորեն աճում էին:

3. Հարսանիքին ցնծում էր ողջ Վիեննան, ու կապիտալի միավորումից հետո երկու ընտանիքները դարձան Բլոխ-Բաուերներ: Ու հիմա Եվրոպայում շաքարի խոշորագույն ներկրողը քայլում էր ու զգում, թե ինչպես են շքեղ մետաքսե գլխարկների տակից եղջյուրներ աճում:

Միայն ծույլը չէր քննարկում իր կնոջ ու նկարիչ Գուստավ Կլիմտի սիրավեպը: Նա երկար գիշերներ չէր քնում՝ մինչև գտավ Ադելկային պատժելու եղանակը: Այդպես էր գործարարն անվանում կնոջը:

Ադել Բլոխ-Բաուեր

Թեև Ֆերդինանդն այնքան կրթված ու կարդացած չէր, որքան Ադելը, նա գիտեր, որ հին հնդկացիները, օրինակ՝ սիրահարներին բաժանելու համար, նրանց միմյանց էին շղթայում ու պահում այնքան ժամանակ, մինչև նախկին սիրահարները չէին սկսում ատել միմյանց նույնքան ուժեղ, որքան սիրել էին:

Այդ գաղափարը նրա մոտ ծնվեց քնած ժամանակ: Նա որոշեց Կլիմտին պատվիրել Ադելի դիմանկարը, ու թող նա անի 100 էսքիզ, այնքան, մինչև սրտխառնոց կառաջանա սիրուհու նկարներին նայելիս:

Կլիմտը չի կարող երկար դիմանալ, նկարիչը պետք է փոխի իր բնորդուհիներին, իրեն շրջապատող կանանց, հակառակ դեպքում շնչահեղձ կլինի: Զուր չէ, որ ասում են, թե նա 14 ապօրինի երեխա ունի: Թող մի քանի տարի շարունակ նկարի Ադելին, ու թող Ադելկան տեսնի, թե ինչպես են մարում Կլիմտի զգացմունքները, թող հասկանա, թե ումով է փոխարինել ամուսնուն:

Պայմանագիրը լուրջ գործ է, իսկ եթե Կլիմտը խախտի պայմանագիրը, պետք է վճարի պայմանագրով սահմանված արժեքը տասնյակ անգամ գերազանցող գումար: Ֆերդինանդն այդպիսով կսնանկացնի Կլիմտին:

Էմիլիա Ֆլյոգե ու Գուստավ Կլիմտ

Ֆերդինանդը որոշեց կնոջ դիմանկարը պատվիրելով՝ հավերժացնել իր ազգանունը:

Իշխանությունների հովանավորությունը վայելող Կլիմտը բավական պահանջված նկարիչ էր, նրա նկարները՝ որպես կապիտալ, լավ ներդրում էին, ու Ֆերդինանդը դա շատ լավ էր հասկանում:

2

26 տարեկանում Կլիմտն արժանացել էր «Ծառայությունների համար» շքանշանին, 28-ին՝ կայսերական պարգևի: Այդ պատճառով Ֆերդինանդը շատ ուշադիր էր կազմել Կլիմտի հետ կնքվելիք պայմանագիրը. այդ հարցով զբաղվում էին լավագույն իրավաբանները: Կարևորն այն էր, որ նկարիչը ստորագրեր այն:

Երբ Ֆերդինանդը եկավ տուն, Ադելը, ինչպես միշտ, թախտին պառկած ծխում էր: Նա մեծացել էր շատ հարուստ ընտանիքում՝ շրջապատված աղախինների բանակով: Նրա ծնողները տնային լավ կրթություն էին տվել: Նա բավական ռոմանտիկ էր, 4 լեզվով կարդում էր դասական գրողների ստեղծագործությունները, կարողանում էր համադրել հիվանդագին փխրունությունը միլիոնատիրուհու հպարտ կեցվածքի հեետ:

Ամուսնացած ժամանակ նա իրեն զբաղեցնում էր նորաձև սալոն բացելով, որտեղ հավաքվում էին նկարիչեր, պոետներ, Վիեննայի մտավոր սերուցքը:

Այնտեղ էլ նա ծանոթացել էր Գուստավի հետ:

AdeleBlochBauer04 (1)

Ադել Բլոխ-Բաուեր

Հյուրասենյակ մտնելով՝ Ֆերդինանդտն առաջարկեց կնոջը զգեստափոխվել, քանի որ Կլիմտին հրավիրել է ընթրիքի: Ընթրիքը խաղաղ անցավ՝ չհաշված, որ սիրեկանները համառորեն միմյանց չէին նայում: Ֆերդինանդը, ընդհակառակը, սիրալիր էր ու կատակներ էր անում:

AdeleBlochBauer08

Ֆերդինանդ Բլոխ-Բաուեր

Ֆերդինանդը Կլիմտին առաջարկեց նկարել այնպիսի նկար, որը դարերով կապրի:

Տեսնելով պայմանագրում նշված գումարը՝ Կլիմտն առանց կարդալու՝ այն ստորագրեց: Նա, իհարկե, մտածում էր, որ ինքը հանճարեղ նկարիչ է, սակայն իրեն առաջարկվող գումարը նրան պարզապես ապշեցրեց:

50 եվրո արժողությամբ կոլեկցիոն դրամ՝ Ադելի դիմանկարով: Շուկայական արժեքը՝ 505 եվրո

Կլիմտն այդ դիմանկարի համար ստեղծեց մոտ 100 էսքիզ: Նկարիչը պատվերն ավարտեց 4 տարում:

Ֆերդինանդը գոհ էր: Այն ավարտվել էր ու ամբողջությամբ համապատասխանում էր իր մտահղացմանը: Նկարը կախվեց Ադելի ու իր վիեննական տան հյուրասրահում:

Ակնհայտորեն, Ադելի ու նկարչի հարաբերությունները սպառել էին իրենց:

Աստված ամուսիններին այդպես էլ երեխաներ չպարգևեց: նա երեք անգամ փորձել էր երեխա ունենալ, սակայն ամեն անգամ երեխաները մահանում էին: Իր չկայացած մայրական սերն Ադելը տարածեց իր քրոջ երեխաների, հատկապես՝ Մարիա Բլոխ-Բաուերի վրա:

Ֆերդինանդն իր ժամանակը նվիրում էր իր շաքարային կայսությանը: Նա այդպես էլ չասաց կնոջը, որ իմացել է նրա ու Գուստավի հարաբերությունների մասին:

Ժամանակն անցնում էր, մոտենում էր Առաջին համաշխարհային պատերազմը: Կլիմտի ոսկե շրջանն ավարտվել էր՝ տեղը զիջելով մահվան ու աշխարհի վերջի թեմատիկային: Պատերազմը նրա վրա վատ էր անդրադառնում:

1918թ. 52 տարեկանում Կլիմտն անսպասելի մահացավ իր արվեստանոցում՝ կողակից Էմիլի Ֆլյոգեի ձեռքերում:

Ադելը մահացավ Կլիմտից 7 տարի հետո՝ 1925-ին, մենինգիտից: Նա մահից առաջ խնդրեց ամուսնուն իրենց 3 կտավները, այդ թվում՝ «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը», կտակել Բելվեդեր թանգարանին:

Ֆերդինանդը մենակ էր ապրում, նրա կյանքը սարսափելի էր դառնում, քանի որ նացիստները սկսել էին որս կատարել ավստրիացի հրեաների: Այդ պատճառով նա փախավ Շվեյցարիա՝ իր կարողությունը թողնելով հոգ տանելու եղբորը:

Կտավը մնաց նրա տան հյուրասենյակում:

AdeleBlochBauer14

Կլիմտ, «Պարուհին», 1916-1918թթ.

Ադոլֆ Հիտլերը դրական էր վերաբերվում Կլիմտի ստեղծագործություններին:

AdeleBlochBauer16

Ադոլֆ Հիտլերի նկարները

Ատելությունը Կլիմտի նկարներին չդիպավ: Նա հրամայել էր դրանք պահպանել, թեև հեղինակը ծագումով հրեա էր:

Ո չ ոք չգիտեր, թե պատերազմական տարիներին հայտնի կտավը որտեղ էր: Այն խնամքով պահպանվել էր Ալոիս Կունստի կողմից ու իր տեղը գտավ Բելվեդերի թանգարանում:

AdeleBlochBauer18

Բելվեդեր թանգարան, Վիեննա

Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը մահացավ 1945թ. նոյեմբերին՝ մենության մեջ: Ազգականներից ոչ ոք չկարողացավ վերջին հրաժեշտը տալ նրան:

Մարիա Ալտմանը, ով կտակի համաձայն՝ տիրացավ կտավին, այն 135 մլն դոլարով վաճառեց Ռոնալդ Լաուդերին՝ Estee Lauder կոնցեռնի ղեկավարին:

Դեպքերի մասնակիցները վաղուց արդեն մահացել են, սակայն «Ոսկե Ադելը» ողջ է ու կապրի դարեդար, ինչպեսև ցանկանում էր Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead