Լեհաստանը պատրաստ է ավելի շատ փախստականներ ընդունել, քան խնդրում է ԵՄ-ն. նախարար
International newsԼեհաստանը պատրաստակամություն է հայտնել ավելի շատ փախստականներ ընդունել, քան դա նախատեսվում է Եվրամիության հաստատած քվոտայով, գրում է korrespondent.net-ը:
«Հաշվի առնելով ճգնաժամի ուժեղացումը՝ Լեհաստանն ի վիճակի է ընդունել ավելի շատ փախստականներ, քան դա նախատեսում են Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված քվոտաները»,- գրել է Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինան լեհական թերթերից մեկում հրապարակված հոդվածում:
Նախարարը, սակայն, նշել է «փախստականների և միգրացիայի նկատմամբ քաղաքականության ոլորտում Եվրամիության և նրա անդամ-երկրների համալիր և արդյունավետ գործողությունների» անհրաժեշտությունը:
Նա բացատրել է, որ Եվրոպան պետք է խստացնի սահմանային հսկողությունը, բարելավի հարևան պետությունների հետ համագործակցությունը և նրանցից պահանջի հետևել ներգաղթյալներին արտաքսելու մասին պայմանագրի իրականացմանը, արդյունավետ հսկողություն իրականացնել և ապահովել սահմանների անվտանգությունը:
Սխետինան նաև կողմ է արտահայտվել փախստականների ընդունման կենտրոնների օգտին, որտեղ մարդիկ կգրանցեն, կստուգեն և կառանձնացնեն «փախստականներին տնտեսական ներգաղթյալներից»:
Այդ առնչությամբ նա նշել է մեկնման անվտանգ երկրների միասնական ցանկի ստեղծման նպատակահարմարությունը: Լեհաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ԵՄ երկրներում փախստականների տեղաբաշխման պարտադիր քվոտաները խնդիրը չեն լուծի: