Սոմալիում նախագահականի մոտ պայթյունի հետեւանքով 5 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել
International newsՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում այսօր որոտացած պայթյունի հետեւանքով 5 մարդ է զոհվել, 13 հոգի վիրավոր է: Այս մասին AFP գործակալությանը տեղեկացրել է տեղի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ահմեդ Դահիրը:
«Ականապատված ավտոմեքենա է պայթել: Ահաբեկչության կազմակերպիչների նպատակը դեռեւս հայտնի չէ»,- հավելել է Դահիրը: