Բաղդադը Մոսկվային դուրս է մղել 3-րդ տեղից նավթի մատակարարման ծավալով
International newsՉինաստանին նավթի մատակարարման ծավալով օգոստոսին Իրաքը Մոսկվային դուրս է մղել 3-րդ հորիզոնականից: Չինաստանին վառելիքի մատակարարումների առումով առաջին տեղում շարունակում է մնալ Սաուդյան Արաբիան՝ 3.91 մլն տոննա, երկրորդ տեղում Անգոլան է՝ 3.52 մլն տոննա:
Չինաստանին ռուսական նավթի մատակարարումները կրճատվել են՝ 3.77 մլն տոննային հասնելով 3.1 մլն-ի: Հիմնական մատակարարը «Ռոսնեֆթ» ընկերությունն է:
«Ռոսնեֆթ»-ը հայտարարել է մինչեւ 2018 թվականը Չինաստան նավթի արտահանման ծավալն ավելացնելու մտադրության մասին՝ հասցնելով տարեկան 50 մլն տոննայի: Ներկայում այն արտահանվում է հիմնականում Արեւելյան Սիբիր-Խաղաղ Օվկիանոս նավթամուղով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին: