Ռուսաստանն ու Իրանը մտադիր են համատեղ պայքարել ԻՊ-ի դեմ
International newsՊաշտոնական Մոսկվան և Թեհրանը մտադիր են համատեղ պայքար սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն` նման հայտարարություն արվել է մերձարևելյան խնդրի շուրջ փոխարտգործնախարարների մակարդակով ռուս-իրանական խորհրդակցությունների ավարտին:
«Բոգդանովը և Աբդուլլահիյանը արձանագրել են այլ միջազգային և տարածաշրջանային խաղացողների հետ փոխհամագործակցության կարևորությունը Սիրիայում հակամարտության կարգավորման և «Իսլամական պետությանը» դիմագրավելու համար», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Երկրներն ընդգծել են քաղաքական երկխոսության կարևորությունը Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու պարագայում: