Իրանը եւ Ռուսաստանը ռազմածովային ուժերի համատեղ վարժանքներ են անցկացնելու
International newsԻրանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել Է Ռուսաստանի ՌԾՈւ-ի հետ համատեղ վարժանքներ անցկացնելու Իրանի մտադրության մասին, տեղեկացնում Է Արմենրեսը:
«Մենք համատեղ վարժանքներ կանցկացնենք ՌԴ-ի ՌԾՈւ-ի հետ: Վերջերս մենք մեր տարածքային ջրերում համատեղ վարժանքներ ենք անցկացրել Հնդկաստանի եւ ՌԴ-ի նավատորմերի հետ»,-փոխծովակալի խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը:
Սայարին նշել Է, որ Իրանի ռազմանավերն առաջիկա ամիսներին կժամանեն Ռուսաստան:
ՌԻԱ Նովոստին առայժմ չունի այդ կապակցությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մեկնաբանությունը: