Ֆերգյուսոն. «Ման. Յունայթեդում» 26 տարում համաշխարհային մակարդակի 4 ֆուտբոլիստի եմ մարզել
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը պատմել է, թե իր ղեկավարությամբ հանդես եկած ֆուտբոլիստներից ում է համարում համաշխարհային մակարդակի խաղացող։
-Ես իմ գրքում գրել եմ, որ հիմա համաշխարհային մակարդակի ընդամենը երկու ֆուտբոլիստ կա՝ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։ Չեմ ցանկանում նսեմացնել կամ քննադատության ենթարկել մյութ լավ ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են եկել «Ման. Յունայթեդում» իմ աշխատանքի 26 տարիների ընթացքում, բայց նրանցից միայն չորսն են արժանի նման կոչման՝ Էրիկ Կանտոնան, Ռայան Գիգզը, Պոլ Սքոուլզն ու Կրիշտիանու Ռոնալդուն։
Նրանց մեջ Ռոնալդուն կարծես ադամանդ լիներ, Սուրբ Ծննդյան եղևնու աստղը,-ասել է շոտլանդացին։