VW-ի հետ կապված սկանդալի պատճառով Ֆրանսիան պահանջում Է ամբողջ Եվրոպայում ստուգել ավտոմեքենաները
International newsՖրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը սեպտեմբերի 22-ին հայտարարել Է, որ Եվրոպայի բոլոր երկրներում անհրաժեշտ Է կատարել ավտոարտադրողների ստուգումներ բնապահպանական ստանդարտներին ավտոմեքենաների համապատասխանության առումով: Սապենի հայտարարության համար առիթ Է ծառայելVolkswagen-ի ղեկավարության խոստովանությունը, թե ընկերությունն ԱՄՆ-ում կեղծել Է դիզելային շարժիչներով ավտոմեքենաներից գազերի արտանե տման թեստերի արդյունքները, տեղեկացնում է BBC-ին:
Սապենի խոսքով՝ ամբողջ Եվրոպայում ստուգումներն անհրաժեշտ են համոզվելու համար, որ մնացած արտադրողները չեն դիմում թեստերի կեղծումներին: «Նույնիսկ պարզապես նրա համար, որ հանգստացնենք մարդկանց, ինձ թվում Է, որ դա (ստուգումներ անցկացնելը) անհրաժեշտ Է նաեւ ֆրանսիացի արտադրողների նկատմամբ»,- հայտարարել Է Սապենը:
ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հայտնաբերել Է, որ այդ ավտոմեքենաների համակարգչում օգտագործված ծրագիրը կարող Էր որոշել, թե ավտոմոբիլն աշխատում Է արդյոք սովորական ռեժիմով, թե ընթանում Է դրա թեստավորումը: Թեստավորման ժամանակ տեղի Է ունեցել Էկոլոգիապես ավելի մաքուր ռեժիմի ավտոմատ անցում:
Դրանից հետո ավտոմոբիլներն ստուգելու մտադրության մասին հայտարարել են Հարավային Կորեայի իշխանությունները:
ԱՄՆ-ում ընկերությունը հարկադրված Է եղել հետ կանչելու կես միլիոն ավտոմոբիլ, ըստ որոշ հաղորդումների՝ընկերության դեմ հարուցվել Է քրեական գործ: Volkswagen-ին նաեւ միլիարդների հասնող տուգանքներ են սպասում: