Թուրքիայի բնակչության մոտ 40 տոկոսն աղքատ է
International newsԹուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականությունների նախարարության 2015 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի համաձայն` այդ երկրի բնակչության 39,8 տոկոսն աղքատ է եւ օգնության կարիք ունի: 2013 թվականի մարդահամարի տվյալներով` Թուրքիայի բնակչությունը կազմում էր 76 մլն 667 հազար մարդ:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, նույն աղբյուրի համաձայն` Թուրքիայում գրանցված է 5 մլն 695 հազար ընտրող եւ նրանցից 10 մլն մարդ օգնության կարիք ունի: Թուրքիայի ընդհանուր բնակչության 39 տոկոսը տեղ է զբաղեցրել կարիքավորների խմբում, այսինքն` նրանք այն մարդիկ են, որոնց ամսական աշխատավարձը չի գերազանցում 270 լիրան:
Սոցիալական օգնության միացյալ ծառայությունների գիտական համակարգի աղքատության բանկում անցյալ տարի գրանցված ընտանիքների թիվը կազմել է 8 մլն, իսկ մարդկանց թիվը` 30,5 մլն: Դա Թուրքիայի ընդհանուր բնակչության 39,8 տոկոսն է: 2014 թվականին Թուրքիայում օգնության կարիք ունեցող 30,5 մլն, 2012 թվականին` 23,7 մլն մարդ է եղել: