Հունաստանի կառավարության հանգուցային նախարարները վերադարձել են նախկին պաշտոններին
International newsՀունաստանի վարչապետ, արմատական ձախերի ՍԻՌԻԶԱ կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը երկրի նոր կառավարություն է կազմել, որում հանգուցային պաշտոնները պահպանել են նախկին նախարարները, տեղեկացնում է Արմենպրեսըը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Մասնավորապես, Եվկլիդ Ցակալոտոսը նշանակվել է ֆինանսների նախարար: Նա այդ պաշտոնն զբաղեցնում էր հուլիսի 6-ից մինչեւ օգոստոսի 28-ը՝ իր նախորդի՝ Յանուս Վարուֆակիսի պաշտոնաթողությունից մինչեւ այն պահը, երբ ժամանակովր կառավարություն կազմվեց Ցիպրասի կաբինետի լիազորությունների դադարեցումից հետո:
Վերանշանակվել են նաեւ արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը, էներգետիկայի նախարար Պանոս Սկուռլետիսը: Կոլիցիայի գծով ՍԻՌԻԶԱ-ի դաշնակցի՝ «Անկախ հույներ» աջ կուսակցության ղեկավար Պանոս Կամենոսը վերստին դարձել է պաշտպանության նախարար:
Սեպտեմբերի 21-ին Ալեքսիս Ցիպրասը երդում է տվել որպես երկրի կառավարության նոր ղեկավար: