Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անգամ արտահերթ ընտրություններով Թուրքիայի իշխող կուսակցության ձայները չեն փոխվի. Բագրատ Էստուկյան

International news

 Թուրքիայում հունիսի վերջից ակտիվացած թուրք-քրդական բախումները շարունակվում են` առանց դրանց կարգավորման որևէ նշմարվող հեռանկարի: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրադրությունն աստիճանաբար ավելի մտահոգիչ է դառնում ոչ միայն տեղի հայերը «, այլև ամբողջ երկրի ապագայի համար:

- Վերջին շրջանում ակտիվացած թուրք-քրդական բախումների ընթացքում սկսվել է անտեղի շահարկվել հայերի անունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ներքաղաքական ներկա իրավիճակը և ինչի կարող է այս ամենըհանգեցնել:

-Հայերի ներգրավվածությունը Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին բոլորովին շինծու է: Շատ անգամ որևէ նյութ պղտորելու, ցեխ շպրտելու, աղավաղելու համար Թուրքիայում ընդունված սկզբունք է ասել, որ սա հայերի գործ է: Հենց այս մտայնությունն էր, որ երկար տարիներ փորձեց քրդական ազատագրական շարժումը վերագրել հայերին՝ քարոզելով, թե քրդերը մեր մուսուլման եղբայրներն են, գաղտնի հայերն են, որ մեր երկրի մեջ խռովություն են ստեղծում: Այսօր էլ փողոցային ցույցեր են կազմակերպվում, որտեղ շատ հեշտ է հայհոյանքի նման օգտագործել հայի անունը: Օրինակ, նախորդ շա բաթ, երբ քրդաբնակ Ջիզրե քաղաքը 9 օր ոստիկանական շրջափակման մեջ մնաց, և արգելվեց փողոց դուրս գալը, ոստիկանները զրահամեքենաներից բարձրախոսներով ժողովրդին բղավում էին. «Հայերը հպարտանում են ձեզնով, բոլորդ հայ ենք»: Սա վաղուց ի վեր հայտնի բան է: Թերթերով ևս քարոզչություն է իրականացվում: Օրինակ, թերթերը հաճախ օրակարգ են բերում Աբդուլլահ Օջալանի հայ լինելու հարցը: Կարծում եմ, որ այդ լուրերը սխալ են, քանի որ նա նման ելույթ չի ունեցել, իսկ քանի դեռ մարդ նման բան չի ասում, ինձ համար նշանակություն չունի, թե նրա ընտանիքում ինչ խառնուրդ կա: Օջալա նը, որքան գիտեմ, նման արտահայտություն չի արել, բայց նրա գլխավորած քրդական շարժումը հայանպաստ շատ դրսևորումներ է ունեցել: Ցեղասպանության մասին շատ խոստովանություններ են եղել, մասնակիցները հայտնել են Ցեղասպանությանն իրենց մասնակցությունը, զղջումն ու մեղքը: Այս բոլորը, անշուշտ, հասարկ թուրքի ըմբռնելիք բաները չեն, քանի որ հասարակ թուրքի համար իշխում է ուրացումը, պետական քարոզչամեքենան ժխտում է կատարվածը, իսկ երբ ուրիշ մեկը կանգնում և ասում է, որ մենք պետության շահագործման ենթարկվեցինք և շատ հայերի սպանեցինք, մեր հայրերը ոճրագործություն են արել, ինչի համար ափսոսում ենք և այլն, և այլն, սա իսկապես նրանց համար հեշտ մեկնաբանվելիք բան չէ: Ներկա իրադրությունը մտահոգիչ է ոչ միայն մեզ` հայերիս համար, այլև ողջ երկրի համար, այսինքն պետք է հասկանալ, թե երկիրն ուր է ընթանում:

՞նչ եք կարծում, թուրք-քրդական բախումները կշարունակվեն, թե իրավիճակի անկայունացումն ուղղակի ընտրություններից առաջ իշխող կուսակցության կողմից հավելյալ ձայներ ստանալու փորձ է:

-Այսօրվա իշխող կուսակցության ձայները ցանկացած դեպքում չեն փոխվի, բոլոր փորձագետները հաստատում են, որ նոր ընտրությունները նախորդին համապատասխան արդյունք պետք է տան: Մի շարք փոփոխություններ եթե լինեն էլ, ապա ի նպաստ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և ի վնաս իշխող ու ազգայնական կուսակցությունների: Հանրապետականները գուցե մի քիչ կարողանան բարձրանալ, բայց ձայները իշխող կուսակցությանը կամ նախագահին չեն հասնի: Այս իրողությունը նախագահն էլ է տեսնում, քանի որ կազմակերպում է վիճակագրություններ, որոնց արդյունքներ շուտով կտե սնի: Եթե դրանից հետո էլ հոժարի ընտրություններ անցկացնել, ապա մեզ համար խնդիրը ընտրութունների արդյունքները չեն լինի: Այստեղ տեղին է ընտրությունների լինել-չլինելու հարցը: Եթե ընտրություններ չլինեն, ապա երկիրն ավելի ծանր փորձանքների առաջ կանգնի: Օրինակ, Սիրիայի դեմ պատերազմ կարող է սկսվել, իսկ պատերամզական վիճակում հնարավոր չէ ընտրություն անել: Կամ քրդաբնակ քաղաքներում իրավիճակն ավելի կարող է սրվել, ռազմական անվտանգության գոտիներ կարող են հայտարարվել, և այդ պայմաններում ևս հնարավոր չէ ընտրություն իրականացնել: Նախագահի համար շատ նպատակահարմար կլինի, եթե քրդերն ընտրություններին չմասնակցեն, այսինքն` երկրի արևմտյան նահանգներում ընտրությունները բնականոն լինեն, բայց արևելքում՝ ոչ: Սա ընդունելի չէ, ժողովրդական շատ մեծ հակազդեցություն կլինի: Ժողովրդի կեսի մասնակցությամբ ընտրությունը պետք է օրինական չհամարվի:

-Բայց նման հեռանկար Թուրքիայից սպասելի է: Գուցե ա՞յդ ճանապարհով Էրդողանը փորձի միանձնյա իշխանությունը պահել իր ձեռքում:

-Այո, առաջին հերթին կարող են հետաձգել և բացի այդ դրա ժամկետը կարող է հստակ չլինել և տևել տարիներ: Բայց թե ինչպիսին կլինի ժողովրդի արձագանքը, դա էլ է հարցականի տակ, քանի որ Թաքսիմի ցույցերով շատ հետաքրքրական փորձ տեղի ունեցավ, երկրի բովանդակ տարածքով բողոքի ալիք էր, որը կարող է կրկին հրահրվել նման պայմաններում: Այդքան մեծ ժողովրդական հակազդեցության դեմ զինվորներո՞վ պետք է դիմադրեն, ժողովրդի կեսին ջադելո՞ւ են, ի՞նչ են անելու, սա էլ առաձնին հարց է:

-Թուրքիայում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում քրդական կուսակցության հաղթանակը մեծ ոգևորությամբ ընդունվեց հայկական կողմում՝ հաշվի առնելով կուսակցության հայամետ դիրքորոշումը: Իրականում ի՞նչ տվեց այդ հաղթանակը մեզ և Թուրքիային:

-Խնդիրը միայն կուսակցության հայանպաստ խոսքերը չէին, այլ ժողովրդավարության նկատմամբ ասած պատգամներն էին: Ժողովրդավարության առումով երկրի տարբեր ժողովուրդների համատեղ կեցության վերաբերյալ ասված խոսքերն իմաստալից էին: Այսինքն, կարող ենք ասել, որ սա ժողովրդավարության հաղթանակն էր: Շարժումն իր պատգամները կարևոր փոփոխության ենթարկեց, շատ գաղափարապաշտ մոտեցում որդեգրեց, ասաց, որ անկախ Քրդստանի հետևորդը չեն, այլ իրենց համար կարևոր է ունենալ Թուրքիա, որտեղ հնարավոր կլինի համատեղ ապրել: Քրդերը շատ տրամաբանական վերլուծություն ներկայացրեցին՝ ասելով, որ եթե մենք անկախ պետականություն հռչակենք, դա գերտերությունների խաղալիքը կդառնա, մենք առողջ պետականություն չենք ունենա, հետևաբար ազգային պետականությունն անհրաժեշտություն չէ: Մեզ համար ավելի անհրաժեշտ է ունենալ կայուն երկիր, որտեղ կապրենք մեր ազգային ինքնությամբ և դա կփոխանցենք հաջորդ սերունդներին: Մեզ չի խանգարի, եթե մեր երկրի մայրաքաղաքը Անկարան լինի, բավական է, որ մեր քաղաքներում, դպրոցներում ուսուցման ձեռագիրն Անկարայում չորոշեն: Մենք մեր ուսուցիչներով կպատրաստենք մեր ձեռագիրը: Մեր դպրոցներում ուսուցման լեզուն թող լինի քրդերենը, այլ ոչ թուրքերենը: Անշուշտ, թուրքերեն բոլոր էլ կխոսենք, որպես երկրի լեզու:

Քրդերն անկախ պետականության անպատեհություններն ուսումնասիրել են: Նրանք օրինակ են բերում Իսրայելը, որը ձախողած պետականություն են համարում՝ ասելով, որ չեն ուզի նման պետություն: Ուրիշներն այն գուցե համարում են հզոր պետություն, սակայն քրդերը կարծում են, որ ինչ իմաստ ունի ամեն վայրկյան ապրել թշնամիներով շրջափակված և երկրի ողջ ուժը ներդնել զենք-զինամթերքի վրա: Եվ նրանք ասում են` եթե մենք էլ ենք նույն ճակատագրին արժանանալու, մենք նման բան չենք ցանկանում: Կարծում եմ, սա շատ տրամաբանական մոտեցում է. ազգ-պետություն հասկացողությունն այլևս այսօր իմաստ չունի: Քրդերն օրինակ են բորում հյուսիսային Սիրիայում գտնվող Ռոժավան, որտեղ ունեն ինքնավարություն և ուր բնակվում են ասորիներ, թուրքմեններ, փոքրաթիվ հայեր, եզդիներ: Նրանք այստեղ այնպիսի վարչակարգ ենք ուզում ստեղծել, որտեղ բոլորը ներկայացված կլինեն, որտեղ բոլորի ձայնը լսելի կլինի: Եվ այս գաղափարն արդեն գործի է դրվել: Թուրքիայի համար սրանք բնավ ընդունելի երևույթներ չեն, քանի որ հարցականի տակ են դնում ազգ-պետություն գաղափարը: Մյուս կողմից էլ, սակայն, Արևմուտքի համար ևս սա ընդունելի չէ,  քանի որ, կարծում եմ, նրանք կնախընտրեն անկախ, բա յց իրենց կապված Քուրդիստան:

Հարցազրույցը` Արաքս Կասյանի

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work