Yerevan, 25.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ բժիշկները փրկել են 4,5 լիտր արյուն կորցրած երեխայի կյանքը

 Հրազդանի ԲԿ-ից շտապբուժօգնության մեքենայով 15-ամյա Սեյրան Մստոյանը ծայրահեղ ծանր վիճակում Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել դեռ հունիսի 28-ին: Ըստ ծնողների` տղան վայր էր ընկել 4-րդ հարկից: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բաժանմունքի մասնագետները նշում են, որ ընդունման պահին Սեյրանը գտնվել է տրավմատիկ և հեմոռագիկ շոկի մեջ: Գիտակցությունը բացակայել է, ռեակցիաները և ռեֆլեքսները եղել են ընկճված, մաշկը` գունատ, վերջույթները` սառը։ Միաժամանակ պուլսը չի շոշոփվալ, սրտի զարկերը խլացած են եղել։ 

Ելնելով զուգահեռաբար իրականացված կլինիկական և գործիքային հետազոտությունների տվյալներից` հիվանդի մոտ ախտորոշվել է բազմակի վնասվածքներ, որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ներքին արյունահոսություն, գլխուղեղի սալջարդ, էպիդուրալ հեմատոմա, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք` ոսկրաբեկորների տեղաշարժով, III-IV աստիճանի հեմոռագիկ շոկ:

Ընդունվելուց մեկ և կես ժամ չանցած` շտապ կարգով, ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է միջային որովայնահատում: Որովայնի խոռոչից մեծ քանակությամբ արյուն է հեռացվել: Վիրահատության ընթացքում կատարված զննման ժամանակ պարզվել է, որ տղայի մոտ ջնջխված է փայծախը, որը հեռացվել է: Միաժամանակ, ձախից հետորովայնամիզային ծավալուն հեմատոման բացելիս պարզվել է, որ երիկամը պոկված է անոթային ոտիկից, ինչի պատճառով վերսկսվել է ուժեղ արյունահոսություն: Տեխնիկական մեծ դժվարություններով մասնագետներին հաջողվել է հեմատոմայի մեջ հայտնաբերել արյունահոսող անոթը և այն կարել որովայնային աորտայի մակարդակին: Ստիպված են եղել ձախ երիկամը նույնպես հեռացնել:

Վիրահատող բժիշկը` հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, նշել է, որ արյան կորուստը կազմել է մոտ 4,5 լիտր, որը հավասար է երեխայի շրջանառվող արյան ծավալին: Վիրահատության ընթացքում փոխներարկվել են 12 լիտր արյան բաղադրամասեր և փոխարինող հեղուկներ: «Գլխուղեղի համակարգչային շերտագրմամբ հիվանդի մոտ հայտնաբերվել էր ձախ քունքային շրջանի ներհրված կոտրվածք, էպիդուրալ հեմատոմա և սալջարդի օջախներ կիսագնդերում, ինչպես նաև ձախից մեծ ոլոքի կոտրվածք։ Այդ իսկ պատճառով հաջորդ օրը տղային վիրահատել են նյարդավիրաբույժները»,-պատմել է Նիկոլայ Դալլաքքյանը` մանրամասնելով, որ ընդհանուր անզգայացումով կատարվել է հիվանդի ձախ ճակատոսկրի ներհրված կոտրվածքի վիրաբուժական մշակում, էպիդուրալ հեմատոմայի հեռացում, ներգանգային ճնշման ցուցչի տեղադրում: Զուգահեռ կատարվել է նաև ձախ սրունքի անշարժացում գիպսային լանգետով: Իսկ ձախակողմյան պլևրալ խոռոչում արյան կուտակումը (հեմոթորաքս) հեռացվել է պունկցիոն եղանակով: 

Սակայն տղայի կյանքի համար պայքարն այդքանով չի ավարտվել։ Հուլիսի 6-ին հիվանդի մոտ ի հայտ են եկել աղիքային անանցանելիության և որովայնի խոռոչում բորբոքային երևույթների նշաններ, ինչի պատճառով կատարվել է կրկնակի որովայնահատում` կպումների անջատում, որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում: Զուգահեռ կատարվել է ձախ մեծ ոլոքի բեկորների փակ համադրում, արտաքին ֆիքսացիայի ձողային ապարատի տեղադրում:

Այժմ թե՛ հիվանդի ընտանիքը, թե՛ բուժանձնակազմը չեն մոռանում, թե որքան ծանր է անցել հետվիրահատական վերականգնողական շրջանը։ Տասն օր շարունակ տղան գտնվել է կոմատոզ վիճակում` արհեստական շնչառության ապարատին միացված: Մեծածավալ արյան կորստի և արյան փոխներարկման հետևանքով զարգացել է միակ երիկամի անբավարարություն, որը հաջողվել է հաղթահարել ամենաարդիական դեղորայքային բուժման շնորհիվ: Կատարվել են օրգան համակարգերի աշխատանքի լայն ծավալի հետազոտություններ և շեղումների համապատասխան դեղորայքային շտկումներ: 

Մեկ ամիս ստացած բուժման արդյուքում հուլիսի 29-ին Սեյրան Մստոյանը դուրս է գրվել բարելավումով` պարզ գիտակցությամբ։ Տղան տեղաշարժվում էր հենակների օգնությամբ: Մստոյանների բազմանդամ ընտանիքը (Սեյրանից բացի նրանք ևս 6 երեխա ունեն) այսօր երախտիքի խոսքեր է հղում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բուժանձնակազմին և առաջին հերթին կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին, տղային վիրահատած, բուժած և խնամած բժիշկներին ու բուժքույրերին։

Երեք և ավելի օրգանների զուգակցված ծանր վնասվածքների դեպքում աշխարհի լավագույն կլինիկաներում մահացության ցուցանիշը հասնում է85 տակոսի։ Սեյրան Մստոյանի մոտ ախտորոշվել էին բազմակի վնասվածքներ` որովայնի սալջարդ, փայծաղի պատռվածք, ձախ երիկամիանոթային ոտիկի պոկում, ներորովայնային մասիվ արյունահոսություն, հետորովայնամիզայ ին հեմատոմա ձախից, կրծքավանդակի սալջարդ,ձախակողմյան հեմոթորաքս, ձախ ճակատոսկրի ներհրված կոտրվածք, ուղեղի Õ սալջարդ, էպիդուրալ հեմատոմա, ձախ սրունքի ոսկրերիկոտրվածք` ոսկրաբեկորների տեղաշարժով, տրավմատիկ և հեմոռագիկ շոկ III-IV աստիճանի, հետվիրահատական վաղ կպումայինանանցանելիություն, մեծածավալ հետտրանսֆուզիոն երիկամային անբավարարություն, պոլիուրիկ ֆազա:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'