Միխայել Շումախերի քաշը նվազելով հասել է 45 կիլոգրամի
SportՖորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի քաշը նվազելով հասել է 45 կիլոգրամի:
Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին գրում է Corriere della Sera-ն: Գերմանացի ավտոարշավորդը շարունակում է մնալ անշարժ վիճակում և չի կարողանում խոսել, ինչպես նաև կիսով չափ անգիտակից վիճակում է: Այժմ Շումախերը Շվեյցարիայի իր տանը շարունակում է վերականգնողական կուրս անցնել 2013 թվականին լեռներում ստացած գլխի հարվածից հետո:
11 տարի անցկացնելուվ "Ֆեռարի» թիմի հետ՝ Շումախերը 7 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և համարվում է ֆորմուլա մեկի մեծագույն վարորդներից մեկը։ Ըստ ֆորմուլա մեկի պաշտոնական կայքի՝ Շումախերը «մեծագույն վարորդն է, որը սպորտը երբևէ տեսել է»։