Boeing-ը Չինաստանում առաջին ձեռնարկությունը կբացի ԱՄՆ-ի սահմաններից դուրս
International newsՉինական ընկերությունները Boeing-ի 300 ինքնաթիռների պատվեր են ներկայացրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով չինական «Սինհուա» պետական լրատվական գործակալության տվյալները:
Բացի այդ, Commercial Aircraft Corp. of China-ն (Comac) Boeing-ի հետ համաձայնագիր Է ստորագրել ՉԺՀ-ում ձեռնարկություն բացելու վերաբերյալ, որը կզբաղվի 737 սերիայի ինքնաթիռների թողարկման ավարտական աշխատանքներով:
«Սինհուա»-ն չի ներկայացնում ստորագրված համաձայնագրերի մանրամասները:
Չինաստանի ձեռնարկությունը Boeing-ի համար առաջինը կդառնա ԱՄՆ-ի սահմաններից դուրս:
Փորձագետները նշում են, որ աշխատանքների մի մասի տեղափոխումը Չինաստան թույլ կտա բեռնաթափել ԱՄՆ-ի արտադրական հզորությունները, եւ դրա շնորհիվ ընկերությունը կկարողանա այդ մոդելի ինքնաթիռների թողարկումը տարեկան 42-ից ավելացնել մինչեւ 60:
737 մոդելն ամենատարածված ռեակտիվ մարդատար ինքնաթիռն Է ուղեւորատար ավիաշինարարության ողջ պատմության ընթացքում. ընդամենը 1967 թվականից ի վեր Boeing-ն արտադրել Է 8 հազարից ավելի նման ինքնաթիռներ:
Boeing-ի գլխավոր մրցակիցը՝ եվրոպական Airbus կոնցեռնը, արդեն ձեռնարկություն ունի Չինաստանի Տյանցզին քաղաքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: