Սիրիացի գաղթականները խուսափում են Ֆրանսիայում ապաստան խնդրելուց. Le Figaro
International newsԵվրոպա ժամանած սիրիացի եւ իրաքցի ներգաղթյալները շատ հազվադեպ են ապաստան խնդրում Ֆրանսիայում, չնայած նրանց իր տարածքում տեղավորելու Փարիզի պատրաստակամությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, սեպտեմբերի 23-ին հաղորդել Է Le Figaro-ն:
Գերմանիայում գտնվող միգրանտների մի մասին ընդունելու պատրաստակամության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արած հայտարարությունից երկու շաբաթ անց միայն շուրջ 600 սիրիացիներ, իրաքցիներ եւ Էրիթրեայի քաղաքացիներ են համաձայնել նման տեղափոխմանը: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայում հայտնված նրանցից ոմանք հետագայում որոշել են տեղափոխվել ԵՄ-ի այլ երկրներ:
Le Figaro-ն նշում Է, որ սիրիացիները եւ իրաքցիները Ֆրանսիայում տեղավորվելն անիմաստ են համարում: Դա, մասնավորապես, պայմանավորված Է նրանով, որ այս երկրում ապաստան տրամադրելու գործընթացը, միջին հաշվով, տեւում Է ինն ամիս: Այդ ողջ ժամանակաշրջանում միգրանտներին արգելված Է աշխատանքի տեղավորվել: Բացի այդ, Սիրիայից եւ Իրաքից փախած մարդկանց վանում Է գործազրկության մակարդակը, որը Ֆրանսիայում գերազանցում Է 10 տոկոսը:
Հրատարակությունը մեջբերում Է գաղթականներից մեկի խոսքը, որը հայտարարում Է, թե Ֆրանսիա գալը հետաքրքիր Է, բայց այնտեղ ապրել չԷի ցանկանա:
Եվս մեկ գործոն Է այն, որ Ֆրանսիայի սիրական համայնքը շատ փոքրաթիվ Է: Ուստի սիրիացիները, որպես կանոն, նախընտրում են ուղեւորվել այն երկրներ, որտեղ արդեն ապրում են իրենց ազգականները, օրինակ՝ Գերմանիա, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: