Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասը սերտացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում

International news

 Հայաստանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասը սերտացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում: Սեպտեմբերի 23-ին ստորագրվեց ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փո խըմբռնման հուշագիր:

«Այս համագործակցությունը շատ երկարատև է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի անկախացումից հետո Գերմանիան առաջին երկրներից էր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: 1998-ից ի վեր երկու նախարարություններն ակտիվ համագործակցության մեջ են, երկուստեք շատ բարձր ենք գնահատում համագործակցությունը»,-Արմենպրեսի փոխանցմամբ` հուշագրի ստորագրումից հետո նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նախարարի խոսքով` 2015 թվականին Գերմանիայում իրականացվեցին մի շարք միջոցառումներ, որոնցով ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության տարելիցը: Հասմիկ Պողոսյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհին: Հայ-գերմանական մշակութային կապերի զարգացման և Գերմանիայում հայ մշակույթի հանրահռչակմանը խթանելու համար Շտեֆան Դորգերլոհը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտեց, որ կրթության բնագավառում համագործակցությունը հստակ և կոնկրետ ծրագրերի շուրջ է եղել` օրինակ գերմաներենի խորացված դասավանդումը Հայաստանի դպրոցներում:

«Ծրագրային փոխանակումներ են իրականացվել աշակերտների, մասնագետների, տնօրենների մակարդակով: Մենք քննարկել ենք ապագայում այս հիմքի վրա Հայաստանում գերմանական գիմնազիա բացելու հարցը: Առաջարկությունը սկզբունքորեն ընդունելի է: Մենք դեռևս անցյալ տարի բանակցել ենք, որ գերմանական դպրոցներում ցեղասպանությանը նվիրված դասընթացներ կազմակերպվեն: Նախարարն ինձ նվիրեց այս տարի առաջին անգամ լույս տեսած և երաշխավորված ձեռնարկը` ցեղասպանությունների մասին, որտեղ կա նաև Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութ»,-նշեց Արմեն Աշոտյանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը շեշտեց, որ հայ-գերմանական կրթական և մշակութային հարաբերություններն արդյունավետ են զարգանում:

«Կարող ենք հաստատել, որ բազմաթիվ ոլորտներում իրականացրել ենք շատ ծրագրեր: Երկու երկրների միջև առկա է միջդպրոցական համագործակցություն, հայ և գերմանացի աշակերտների փոխանակում է իրականացվում: Մշակութային ոլորտում էլ վերջին երկու տարիներին բազմաթիվ ցուցադրություններ են կազմակերպվել: Երկու երկրները հարուստ մշակույթ ունեն. մենք Գերմանիայում ընդունում ենք հայ արվեստագետներին, երկու երիտասարդ նկարիչներ Գերմանիայից այժմ Հայաստանում են և պատրաստվում են բացահայտել Հայաստանը»,-հավելեց նա:

ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև ստորագրված հուշագրի համաձայն` կողմերը Հայաստանում և Սաքսոնիա-Անհալթում կկազմակերպվեն մշակույթի օրեր, կխթանեն համագործակցությունը թանգարանագիտության, հնագիտության, հուշարձանների վերականգնման և պահպանման, թվայնացման և ցուցադրությունների կազմակերպման ոլորտներում, սերտ համագործակցություն կծավալվի Սաքսոնիա-Անհալթի «Ֆրիդրիխ Բյոդեքեր» և Հայաստանի գրողների միությունների միջև, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արվեստների հիմնադրամը միջազգային աշխատանքային կրթաթոշակ կտրամադրի տարբեր ոլորտների արվեստագետների, ինչպես նաև հայ և գերմանացի երաժիշտների մասնակցությամբ կիրականացվեն երաժշտական բազմաթիվ նախագծեր:

ՀՀ մշակույթի նախարարության հրավերով սեպտեմբերի 22-27-ը Հայաստանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը: Նախարարն իր այցի ընթացքում հասցրել է այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Հանդիպումներ կանցկացվեն կրթական հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ համագործակցությունը սկսվել է 1998 թ.՝ «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հետագա համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Հուշագրի շրջանակում պարբերաբար իրականացվել են բա րձրաստիճան փոխայցելություններ թե՛ Հայաստանում, թե՛  ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում, որոնք նպաստել են կողմերի միջև քաղաքական կանոնավոր երկխոսության ձևավորմանը:  Դրանից հետո կնքվել են բազմաթիվ այլ երկկողմ փաստաթղթեր, իրականացվել են տարատեսակ միջոցառումներ, այցելություններ` նախարարների մակարդակով:  Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը վերջերս հարստացել է միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր և որդի արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինի և գեղանկարիչ՝ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի արխիվով: 2014 թ. սեպտեմբերի 9-ին, Մատենադարանը համաձայնագիր է կնքել Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 84-ամյա Էմմանուել Սևրուգյանի հետ,  ըստ որի՝ Էմմանուել Սևրուգյանը Մատենադարանին է նվիրաբերել իր հոր և պապի կողմից որպես ժառանգություն ստացած գեղանկարների և լուսանկարների հավաքածուները: 

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work