Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՑԹԻ-ն Ցեղասպանության վերաբերյալ 4 նոր գիրք է ներայացրել հանրության դատին

Culture

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հանրության դատին է ներկայացրել 4 հրատարակություններ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ թանգարանի հրատարակած 4 գրքերի շնորհանդեսը:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին Արման Կիրակոսյանի «Հայոց ցեղասպանութունը  ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում», Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունները, Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները» աշխատությունը և «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը:

«Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» ձեռնարկի հեղինակ, Ավստրիայում ՀՀ դեսպան և ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը նշեց, որ  ինքն  ուսումնասիրել է ժամանակակից ամերիկյան հանրագիտարանները՝  հասկանալու, թե ինչպես է արտացոլված հանրագիտարաններում Հայոց ցեղասպանության հարցը: Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան աշխատելու տարիներին կարդացել է  «Ցեղասպանության թանգարան» հանրագիտարանը, որտեղ էլ առաջին փորձն էր Հայոց ցեղասպանությունն ընդգրկել ցեղասպանության համատեքստում:  «Մինչ այդ,  Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան հանրագիտարաններում ամբողջական տեղեկատվություն չկար: Դրանցում 1915թ-ի իրադարձությունները չէին որակում որպես ցեղասպանություն: «Սա առաջին հանրագիտարանն էր, որը 1915թ. իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ դրանից հետո իրողությունը բոլորովին այլ էր:  

Նա նշեց, որ հանրության դատին ներկայացվող ձեռնարկում ներառել է 40 հանրագիտարանների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը, որոնց հեղինակներն են առաջատար մասնագետներ և ցեղասպանագետներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլ տարբեր երկրներից:  
«Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրության հեղինակ Ռոբերտ Թաթոյանն էլ նշեց, որ արևմտահայության թվաքանակի հարցն ամենահակասական թեմաներից  մեկն է, որովհետև թուրքական ժամանակակից պատմագրությունը և իշխանությունները ժխտում են Հայոց ցեղասպանությունը՝ հիմնվելով օսմանյան վիճակագրության վրա, ըստ որի  օսմանահպատակ հայերի թիվը եղել է 1 միլիոն 200 հազարից 1 միլիոն 300 հազար  մարդ: «Փորձել եմ վերլուծել այդ ժամանակ հրապարակի վրա եղած երկու կարևորագույն մարմիների՝ Օսմանյան կայսրության և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի տվյալները, քանի որ  միայն նրանք իրավունք ունեին  հաշվարկներ անցկացնել»,-ասաց նա: 

Հեղինակն ընդգծեց, որ աշխատության երեք գլուխներում ինքը հաստատում է, որ մինչ հայկական հարցի առաջ գալը Օսմանյան կայսրությունում 2 միլիոն 400 հազար հայ է ապրել, իսկ հայկական հարցի օրակարգ մտնելուց հետո օսմանկան իշխանությունները երկու անգամ նվազեցրել են օսմանահպատակ հայերի թիվը:  Թաթոյանը նաև ընդգծեց, որ Օսմանյան կայսրության հայերի թիվն այդ տարիներին քիչ է ներկայացրել նաև Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը՝ հարկումից խուսափելու համար:  
Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները» գիրքը ներկայացրեց Հայկ Դեմոյանը, ով շեշտեց, որ գրքում հեղինակն անդրադարձել է  գրական աշխատանքներում երկրորդ սերնդի մոտ Հայոց ցեղասպանության արձագանքներին՝ հավելելով, որ դրանցում արտացոլվում են մարդու հոգեբանական մոտեցումները:

«Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգին անդրադառնալով՝ Հայկ Դեմոյանը նշեց, որ երկու օր առաջ Օսլոյում բացվել է այդ թեմայով ցուցադրություն: 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025