2016 թվականին Ադրբեջանից արտահանումը խիստ կնվազի
International newsԱդրբեջանից արտահանման ծավալը 2016 թվականի համար կանխատեսվում է 15,8 մլրդ դոլար մակարդակի, ինչը 2014 թվականի փաստացի ցուցանիշի համեմատ, 12,5 մլրդ դոլարով կամ 44 տոկոսով փոքր է, իսկ 2015 թվականի համար կանխատեսումների համեմատ փոքր է 1,5 մլրդ դոլարով կամ 81 տոկոսով:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է report.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանը:
Հաջորդ տարվա համար ներկրումը կանխատեսվում է 8,2 մլրդ դոլար ծավալով: Դրա 6,8 մլրդ դոլար մասը, կամ 83,3 տոկոսը պետք է ընկնի ոչ նավթային հատվածին: 2014 թվականի փաստացի ցուցանիշի հետ համեմատ ներկրման ծավալը 1,1 մլրդ դոլարով կամ 11,8 տոկոսով փոքր է, իսկ այս տարվա սպասելիքի հետ համեմատ` փոքր է 0,6 մլրդ դոլարով կամ 6,8 տոկոսով:
Կայքը հայտնում է, որ 2016 թվականին համաշխարհային էկոնոմիկայում անկայուն գործընթացների շարունակումը կազդի նաեւ Ադրբեջանի արտահանում-ներկրում գործողությունների վրա: