Քեմերոնը կոչ Է արել արտաքսել ապաստան ստանալու հիմքեր չունեցող միգրանտներին
International newsՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Եվրամիության երկրների ղեկավարներին կոչ Է արել արտաքսել այն միգրանտներին, ովքեր բավարար հիմքեր չուեն իրենց ապաստան տրամադրելու համար: Այս կոչն, ինչպես տեղեկացրել Է Դաունինգ սթրիթի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը, հնչել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի հանդիպման ժամանակ, որը կայացել Է լույս սեպտեմբերի 23-ի գիշերը Չեքերսում՝ վարչապետի քաղաքամերձ նստավայրում, Եվրամիության գագաթնաժողովի նախաշեմին, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Միգրացիային վերաբերող հարցում նրանք (Քեմերոնը եւ Օլանդը) համաձայնություն են ձեռք բերել առ այն, որ հարկավոր Է Եվրամիության այսօրվա գագաթնաժողովն օգտագործել (հիշյալ հիմնախնդրի) նկատմամբ ավելի համապարփակ մոտեցում ցուցաբերելու համար:
Խոսքը վերաբերում Է, ամենից առաջ, Սիրիային սահմանակից երկրների օժանդակումն ավելացնելուն, որպեսզի հնարավորություն ընձեռվի նրանց տարածքում տեղավորելու ավելի մեծ թվով գաղթականների,- հայտնել Է դիվանատան ներկայացուցիչը: Նրանք նաեւ համաձայնության են եկել, որ Եվրամիության երկրները պետք Է ավելի մեծ ջանքեր գործադրեն այն միգրանտներին հայրենիք վերադարձնելու համար, ովքեր իսկական հիմքեր չունեն իրենց ապաստան տրամադրելու համար»,- հավելել Է նա:
Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները ընդունել են, որ սիրիական հակամարտության կարգավորումը կդառնար Եվրամիության միգրացիոն ճգնաժամի լուծման անկյունաքարերից մեկը, եւ «համաձայնություն են ձեռք բերել» Սիրիայի «քաղաքական գործընթացին նոր խթան հաղորդելու անհրաժեշտության շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: