«Գանձասար Կապան»-ի համար վիճակահանությունը կարող էր ավելի լավ լինել. Աշոտ Բարսեղյան
SportՀայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Գանձասար Կապանը» մրցելու է «Փյունիկի» հետ: Այսօր կայացած վիճակահանության արդյունքների տպավորություններով կապանյան ակումբի մամուլի ծառայության հետ կիսվել «Գանձասար Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը:
- Ի՞նչ կասեք վիճակահանության մասին:
- Վիճակահանության արդյունքները նորմալ են, եթե մեզ բաժին է ընկել Երևանի «Փյունիկը», ապա հենց նրանց հետ էլ պետք է խաղանք: Առաջին հանդիպումն անցկացնելու ենք մրցակցի հարկի տակ: Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի առաջնության գրեթե բոլոր թիմերը խաղամակարդակով հավասար են, այնպես որ մենք շատ ենք հարգում «Փյունիկին», բայց պայքարելու ենք մինչև վերջ:
- «Փյունիկը» վիճակահանության թիմերից վատագու՞յն տարբերակն էր:
- Կարող էր էլ ավելի լավ տարբերակներ լինել, բայց ինչ արած... Մենք շատ լավ տրամադրությամբ կպատրաստվենք այդ խաղին, մենք բոլոր խաղերին էլ մարտականորեն ենք տրամադրվում: