Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Գեղարքունիքի մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Economics

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

«Այսօր ես խնդրել եմ ավելի համակողմանիորեն պատրաստվել Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված քննարկմանը, որպեսզի կարողանանք միասին հասկանալ, թե ինչպես են մարզի զարգացման ընդհանուր պատկերի մեջ տեղավորվում այն խնդիրները, որոնցով մենք գրեթե ամեն օր զբաղվում ենք՝ որտե՞ղ դեռևս շատ մեծ անելիքներ ունենք, որտե՞ղ ենք ինչ-որ արդյունքների հասել, որպեսզի կարողանանք միասին առաջնահերթություններ սահմանել: Իհարկե, ցանկանում եմ, որ մենք քննարկենք նաև այն ծրագրերը, որոնք նոր ենք սկսել կամ նախապատրաստվում ենք իրականացնել:

Խոսքս առաջին հերթին վերաբերում է Սևանի հետ կապված ծրագրերին և մարզում ջերմոցաշինության հետ կապված մեծ աշխատանքին, որ մենք միասին պետք է իրականացնենք: Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ, իրոք, մենք պարտք ունենք վերադարձնելու Սևանին և պիտի վերադարձնենք, բայց շատ ճիշտ կլինի, որպեսզի այդ պարտքի վերադարձի հետ կապված մենք ունենանք նաև որոշակի, այսպես ասած, տնտեսական բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապագայում այդ խնդիրները լուծել ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ձկնաբուծության ծրագիրը, որ արդեն սկսել ենք երկու տարի առաջ, կարծում եմ՝ զարգացման մեծ ներուժ ունեցող ծրագիր է: Անշուշտ, կուզենայի, որպեսզի այսօր նաև որոշակի արդյունքներ ընդհանրացնենք կապված այն խոշոր գումարների հետ, որ մենք ծախսում ենք շատ մարզերում, այդ թվում՝ Գեղարքունիքում, արոտավայրերի ջրարբիացման, պետության կողմից շուկայական արժեքից շատ ավելի ցածր գնով տրամադրվող սերմացուների, պարարտանյութի, դիզելային վառելիքի համար: Հասկանանք՝ ունե՞նք արդյոք առաջընթաց, թե՞ ուղղակի այդ գումարներով որոշակի վիճակ ենք պահպանում: Ավելանու՞մ են արդյոք ցանքատարածքները, բերքատվությունը:

Կուզենայի տեսնել՝ ի՞նչ չափով է արդիականացվել գյուղատնտեսական մեքենաների պարկը, որովհետև այստեղ էլ մեծ աշխատանք է կատարվել և, անշուշտ, որևէ մարզի, այդ թվում նաև՝ Գեղարքունքի զարգացման պատկերն ամբողջական չի լինի առանց առողջապահության և կրթության հետ կապված խնդիրների լուծման»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ըստ առանձին ոլորտների՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն, բնապահպանություն, շինարարություն, ճանապարհաշինություն, ենթակառուցվածքներ և տրանսպորտ, քաղաքաշինություն և բնակկոմունալ տնտեսություն, կրթություն, մշակույթ, սպորտ և այլն, ներկայացրել է մարզում առկա իրավիճակը, իրականացված և ընթաց իկ ծրագրերը, ինչպես նաև՝ մարզային հիմնախնդիրներն ու գերակայությունները:

Մինչ հիմնական զեկույցին անցնելը, մարզպետն առանձնակի անդրադարձել է Գեղարքունիքի մարզում իրականացվող մի քանի ծրագրերի, այդ թվում՝ ձկնաբուծության ծրագրին, որի հետ կապված Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այն միայն ձկնային պաշարների խնդիր չէ, որ լուծում է: 

«Այնտեղ միայն ձկնային պաշարների լուծման խնդիր չէ։ Այնտեղ մենք զուգահեռ պիտի լուծենք նաև էկոլոգիական հավասարակշռության վերականգնման խնդիրներ։ Կոնկրետ Սևան լցվող գետերն աստիճանաբար պետք է ազատենք վերջին 15-20 տարիների այն կառույցներից, որոնք, միգուցե, ինչ-որ չափով տնտեսական արդյունք են տալիս, բայց խաթարում են բնականոն զարգացումը։

Օրինակ, ձկների ձվադրավայր հանդիսացող գետերի վրա փոքր ծավալի հիդրոկայաններ, որոնք չգիտեմ որքանո՞վ են օգուտ բերում սեփականատերերին, բայց չեմ կարծում, որ Սևանի համար օգտակար են։ Խնդիրը պետք է լուծել մարդկանց հետ խոսելով, պայմանավորվելով և հիմնադրամի միջոցով նրանցից ուղղակի ետ գնելով ու ապամոնտաժելով»,- ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզպետին հանձնարարվել է՝ մարզի ռեկրեացիոն գրավչությունը բարձրացնելու համար հանրային լողափերի ընդլայնման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հետ միջոցներ ձեռնարկել «Սևան ԱՊ» տարածքում հանրային լողափերի ստեղծման հաջողված նախաձեռնության շարունակական զարգացումն ապահովելու ուղղությամբ՝ շահառու համայնքների վարչական տարածքներում նոր հանրային լողափերի ստեղծման հնարավորությունների քննարկման հիման վրա համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Ոռոգելի հողատարածքների ավելացման, Մարտունիի տարածաշրջանի մի շարք համայնքների կայուն ջրամատակարարման ապահովման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ուսումնասիրել Արգիճի գետի վերին հոսանքում ջրամբար հիմնելու նախնական տեխնիկատնտեսական ցուցանիշները՝ ծրագրի իրագործելիության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Ուսումնասիրել մարզում ջերմոցաշինության զարգացման համար անհրաժեշտ տարածքները՝ գույքագրման ընթացքում առաջնորդվելով անհրաժեշտ ենթակառուցվածքների ու համապատասխան աշխատուժի առաջարկներով՝ ամփոփման արդյունքները ներկայացնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

Մարզի համայնքների աղբահանության և աղբավայրերի չկանոնակարգված օգտագործման հարցի լուծման նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարին հանձնարարվել է՝ շահագրգիռ կողմերի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում քննարկել «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման համակարգ» ծրագրի իրականացման շրջանակներում Սևան քաղաքային համայնքի հետ մեկտեղ Գեղարքունիքի մարզի մյուս համայնքները ներգրավելու հնարավորությունը՝ վերոնշյալ ծրագրի իրագործելիության չափանիշների և ենթավարկային համաձայնագրերի կնքման սկզբունքների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարի հետ քննարկման արդյունքները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ անտառաթփային տարածքների մաքրման և միաժամանակ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է՝ միջոցներ ձեռնարկել անտառմաքրման աշխատանքներն առաջանցիկ տեմպերով իրականացնելու համար՝ դրանց և անտառվերականգնման աշխատանքների ֆինանսավորման նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Սահմանամերձ խիստ խոցելի համայնքներում գյուղատնտեսական մթերքի վերամշակման արտադրական գործունեության խրախուսման նպատակով ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներին հանձնարարվել է՝ Ճամբարակ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ համապատասխան փոփոխություններ նախաձեռնելով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ.-ին ուժի մեջ մտած ՀՕ-156-Ն օրենքում և ՀՀ կառավարության 15.01.2015թ. թիվ 30-Ն որոշման ցանկում:

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման և կառավարման բարելավման նպատակով ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է՝ մարզպետի հետ ուսումնասիրել ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի արդիականացման միջանկյալ արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման և Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի արդիականացման վերաբերյալ հստակ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Ըստ առանձին համայնքների հանձնարարականներ են տրվել մարզի մի շարք կրթական, մշակութային, մարզական և այլ օբյեկտների հիմնանորոգման և շինարարության իրականացման վերաբերյալ: 

ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման գործընթաց՝ հնարավորինս նախապատվություն տալով տեղական կազմակերպություններին՝ պատշաճ որակի պահպանման նկատմամբ մշտական հսկողության սահմանմամ բ: Հաշվի առնելով ՏԻՄ ներկայացրած առաջարկները՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրել համայնքների կրթական հաստատությունների և նախակրթարանների հրատապ նորոգման խնդիրներին:

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors