Հունգարիայի վարչապետը Շենգենյան գոտու պահպանման կողմնակից է
International newsՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Շենգենյան համաձայնագրերը պետք է մնան ուժի մեջ` չնայած որ դրա համար անհրաժեշտ է ուժեղացնել սահմանների վերահսկողության արդյունավետությունը:
Այս մասին հայտնել է նա` Եվրամիության միգրացիայի հարցերով հրավիրված արտահերթ գագաթաժողովին ժամանելուց հետո:
«Շենգենն օրենք է, որը պետք է մնա ուժի մեջ, բայց պետք է կատարվեն արտաքին սահմանները հատելու մասին կանոնները: Մենք չենք պատրաստվում փակել Հունգարիայի սահմանները, քանի որ մեր սահմաններին առկա են սահմանային անցակետեր, որոնք կարելի հատել օրինական ճանապարհով»,- նշել է Օրբանը:
Նա առաջարկել է Հունաստանի սահմանների նկատմամբ վերահսկողությունը փոխանցել Եվրամիության երկրներին` այդ երկիր եկած գաղթականների հարցերը լուծելու համար` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է Հունաստանի իշխանությունների թույլտվությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: