Yerevan, 25.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Օսմանյան կառավարությունը քաղաքական նպատակներով խեղաթյուրել է 1878-1914թթ. Արևմտյան Հայաստանի բնակչության թիվը

«Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությամբ հեղինակ Ռոբերտ Թաթոյանը ցույց է տալիս, որ 1878-1914թթ. Օսմանյան Թուրքիայում հայ բնակչության վերաբերյալ տվյալները քաղաքական նպատակներով խեղաթյուրվել են Օսմանյան իշխանությունների կողմից:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գրքի շնորհանդեսից հետո Ռոբերտ Թաթոյանն ընդգծեց, որ 1878-1914թթ.-ն այն ժամանակահատվածն էր, երբ հայկական բարեփոխումների հարցը և դրա հետ կապված` Արևմտյան Հայաստանի 6 նահանգների հայ բնակչության թվաքանակի և էթնիկ խմբերի հարաբերակցության հարցերը գտնվում էին միջազգային դիվանագիտության օրակարգում, իսկ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը, ելնելով իրավիճակից, խեղաթյուրել է Արևմտյան Հայաստանի բնակիչների թիվը: 

«Աշխատանքը բաղկացած է երեք գլուխներից: Առաջին գլխում ներկայացրել եմ Օսմանյան կառավարության կողմից  քաղաքական նպատակներով Արևմտյան Հայաստանի բնակչության թվաքանակի խեղաթյուրումը: Ներկայացրել եմ նաև այն գործոնները, որոնք օբյեկտիվորեն ազդել են բնակչության թվաքանակի խեղաթյուրման վրա: Խոսքն այն մասին է, որ հայ բնակչությունը շատ դեպքերում խուսափել է հարկումից, ինչի հետևանքով խուսափել է նաև հաշվառումից: Երկրորդ գլխում ներկայացրել եմ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի վիճակագրական տվյալները, մարդահամարները, դրանց տվյալները և այդ տվյալների վրա ազդեցություն ունեցած գործոնները: Երրորդ գլխում արդեն ներկայացրել եմ այդ տվյալների արծարծումը դիվանագիտական գործընթացներում»,-նշեց Թաթոյանը:

Նա ընդգծեց, որ հիմնական արդյունքներն այն են, որ Օսմանյան կառավարությունը, նվազ չափով նաև Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը, տարբեր պատճառներով թերհաշվառել են հայ բնակչությանը: 

«Այսինքն` Օսմանյան կառավարության տվյալներով Օսմանյան Կայսրությունում այդ տարիներին ապրել է մոտ 1 միլիոն 200-300 հազար հայ, իսկ Պոլսի Հայոց պատրիարքարանի տվյալներով՝ շուրջ 2 միլիոն 100 հազար հայ: Երկու տվյալներն են թերհաշվառում են: Օսմանյան կառավարությունը քաղաքական նպատակով էր թերհաշվառում՝ մոտ երկու անգամ իրականից ցածր ներկայացնելով, իսկ Պոլսի պատրիար քարանը, որքան էլ փորձել է խուսափել թերհաշվառումից, օբյեկտիվ պատճառներով չի կարողացել, որովհետև նրա մոտ շատ դեպքերում թերզարգացած համակարգ գոյություն ուներ, և այն տվյալները, որոնք կարողանում էր հավաքել մարդահամարի ընթացքում, նույնպես թերի էին՝ թեև նվազ չափով»,- հավելեց Ռոբերտ Թաթոյանը:

Նա ընդգծեց, որ իր աշխատության մեջ ինքն այդ տարիներին Արևմտյան Հայաստանի իրական բնակչության թիվը պարզելու խնդիր չի դրել: 

«Ես օրինակների վրա ցույց եմ տալիս, որ վերապրածների վկայությունների, փախստականների հաշվառման տվյալների համեմատ Պոլսի Հայոց պատրիարքարանի տվյալները նվազ են:

Ցույց եմ տալիս, որ փախստականների հաշվառման մասին տվյալները, ինչպես նաև վերապրածների՝ իրենց բնակավայրերի մասին տեղեկատվությունների հաղորդումներն ավելի հավաստի են: Սակայն ընդհանուր պատկեր ցույց տալու համար հարկավոր է կենտրոնացնել բոլոր վիճակագրական տվյալները և մեկ առ մեկ հաշվել բոլոր նահանգների բնակչության թիվը: Ես նման հոդված ունեմ միայն երկու նահանգի՝ Վանի և Էրզրումի վերաբերյալ: Միգուցե, հետագայում մյուս նահանգների մասին էլ հոդվածներ գրեմ, հետո բոլորը կենտրոնացնեմ մեկ աշխատանքի մեջ, սակայն, այս աշխատանքի շրջանակում կարելի է հաստատ ասել, որ Արևմտյան Հայաստանի բնակչության թիվն այդ տարիներին գերազանցել  է 2 միլիոն 100 հազարը, այսինքն` երկու անգամ ավելի բարձր է եղել, քան ներկայացրել է Օսմանյան կառավարությունը»,- նշեց Թաթոյանը:

Հեղինակն իր մենագրությունը կարևոր է համարում այն առումով, որ այսօր էլ թուրքական ժխտողականության հիմնական դրույթներից մեկը հենց այն է, որ այդ տարիներին չէր կարող 1.5 միլիոն հայ սպանվել, քանի որ այդքան հայ Օսմանյան Կայսրությունում չի ապրել: «Մենք միշտ տարբեր մակարդակներով քննադատել ենք այս դրույթը: Այդ գրքով էլ ես իմ նպաստն եմ բերում այդ քննադատությանը: Թե որքանով է դա ինձ հաջողվել, թող որոշեն ընթերցողները»,- եզրափակեց Թաթոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում  սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել 4 գրքի շնորհանդես, որոնց թվում էր նաև Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» խորագրով մենագրությունը:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'