Օբաման եւ Հռոմի պապը 40 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել Սպիտակ տանը
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Հռոմի Ֆրանցիսկոսո պապի հանդիպումը տեւել է 40 րոպե: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հերթական բրիֆինգի ընթացքում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Այն շարունակվել է 40 րոպե»,- ասել է նա, ճշտելով, որ այս անգամ ոչ մի սղագրություն չի արվել եւ ինքը չի կարող մանրամասներ ներկայացնել: «Դա, իրոք, պապի եւ նախագահի դեմառդեմ հանդիպումն էր… Դա պետք է անձնական զրույց լիներ»,- հավելել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:
Դրա հետ մեկտեղ նա հավաստիացրել է, որ «քաղաքական օրակարգը» Վաշինգտոն Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի այցի նպատակը չէր:
Նախքան այդ անձնական հանդիպումը նախագահը եւ Հռոմի պապը ելույթ են ունեցել հանրության առջեւ: ԱՄՆ-ի մայրաքաղաքի կենտրոնում քահանայապետին լսելու համար հավաքվել էր ավելի քան 11 հազար մարդ: Ավելի ուշ Օբաման Ֆրանցիսկոսին նվիրել է թռչող աղավնու քանդակ եւ Էլիզաբեթ Էնն Սեթոնի՝ կաթոլիկ սրբերի կարգին դասված առաջին ամերիկուհու Մերիլենդի տան բանալին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: