ԵՄ-ն փախստականների խնդրի կարգավորման համար Թուրքիային 1 մլրդ եվրո կտրամադրի
International newsԵվրամիությունը փախստականների խնդրի կարգավորման նպատակով Թուրքիային կտրամադրի 1 միլիարդ եվրո: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին որոշում է կայացվել ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:
Փախստականների խնդիրները քննարկելու նպատակով հրավիրված գագաթնաժողովի շրջանակներում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել են փախստականներ ընդունող երկրներին տւրամադրելիք օգնության չափը ավելացնելու վերաբերյալ կայացրած որոշման մասին:
Յունկերը նշել է, որ սիրիացի փախստականների հարցը հոկտեմբերի 5-ին Բրյուսելում կքննարկի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ռուսական ՏԱՍՍ գործակալության տվյալներով` 700 միլիոն եվրո կհատկացվի Մակեդոնիային փախստականների հարցի կարգավորման համար: