Yerevan, 25.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դիլիջանի հիմնական դպրոցի աշակերտներն այսուհետ կսովորեն նորագույն տեխնոլոգիաներով արդիական շենքում

Դիլիջանի հիմնական դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն սովորելու նորակառույց արդիական շենքում՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով: Սեպտեմբերի 24-ին  տեղի ունեցավ  Դիլիջանի կենտրոնական դպրոցի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Դպրոցի շենքը հիմնադրվել է «Այբ» հիմնադրամի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում: Լրագրողների հետ զրույցում «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը նշեց, որ Դիլիջանի հիմնական դպրոցը գործում է ըստ «Այբ» դպրոցի մշակած կրթական ծրագրի, որը հիմա կոչվում է Արարատյան բակալավրիատ և կրթության գերազանցության ազգային ծրագրով տարածվելու է ամբողջ Հայաստանի տարածքով: «Այնպես որ այստեղ թե ուսուցումը, թե մեթոդաբանությունը, թե ճարտարապետական լուծումները լիովին համահոÖ �նչ են այն ամենին, ինչ ստեղծված է «Այբ» հիմնադրամի ջանքերով և ինչ այսօր գործում է Երևանի «Այբ» դպրոցներում»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Մեսրոպ քահան Արամյանը նշեց, որ դպրոցում հիմնականում սովորելու են Դիլիջանի երեխաները: Դպրոցում սովորելու են նաև Կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղի աշխատակիցների երեխաներ: «Այս դպրոցը սոցիալական ծրագիր է, և այս դպրոց ընդունվելը որևէ կապ չունի երեխայի ֆինանսական հնարավորությունների հետ: Կա կրթաթոշակային ֆոնդ, և մենք 100 տոկոսով կարող ենք երեխաներին ապահովել կրթաթոշակով: Դիլիջանի դպրոցում ուսումն ամբողջովին ֆինանսավորվում է Կենտրոնական բանկի կողմից»,- հայտնեց Արամյանը:

Նա նաև ընդգծեց, որ այսպիսի կրթությունը պետական աջակցության շնորհիվ հասանելի է դառնալու Հայաստանի ողջ տարածքի երեխաների համար: «Ես շատ կարևորում եմ, որ պետությունն այժմ ստանձնում է այդ առաքելությունը, որպեսզի որակյալ կրթությունը հասանելի դարձնի հանրապետության ողջ տարածքում: Մենք մինչև 2019թ. ավարտը ունենալու ենք «Այբ» դպրոցներ բոլոր մարզկենտրոններում, Արցախում և ևս երկուսը՝ Երևանում: Իսկ մինչև 2023թ. ավարտը մեր կրթական տեխնոլոգիաները մուտք են գործելու բոլոր ավագ դպրոցներ մեկական հոսքային դասարանով: Դրանով մենք հնարավորություÕ ¶ ենք տալու բոլոր մոտիվացված, սովորելու մեծ ցանկություն և կրակ ունեցող երեխաներին իրենց ցանկությունները կյանքի կոչելու համար»,- եզրափակեց Մեսրոպ քահանա Արամյանը:

Լրագրողների հետ զրույցում «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն ընդգծեց, որ Դիլիջանի կենտրոնական դպրոցը բացելու ծրագիրը նախաձեռնել է ՀՀ կենտրոնական բանկը: «Մեզ առաջարկը եղավ, որը մենք սիրով ընդունեցինք, որովհետև մեր կրթական ծրագրի տարածումը մեր հիմնական նպատակներից է: Դպրոցը նախատեսված է 190 աշակերտի համար: Այս պահին այստեղ սովորում է 119 երեխա, որոնց 80 տոկոսից ավելին մարզի երեխաներն են, իսկ մնացածը՝  կենտրոնական բանկի աշխատակիցների»,- ասաց Սահակյանը՝ հայտնելով, որ երեխաները դպրոց են ընդունվեÕ ¬ մրցութային կարգով. այն երեխաները, ովքեր կարողացել են հաղթահարել քննությունները, սովորում են դպրոցում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետական քաղաքականությունը հանրակրթության ոլորտում ունի երկու հիմնական մոտեցում. առաջինը՝ պետք է արդիականացվի, թարմացվի և վերանայվի  պետական հանրակրթական ծրագիրը: «Դուք գիտեք, որ մենք Հայաստանի պետական հանրակրթական ոլորտի վերանայման գործընթաց ենք սկսել: Պետական ծրագրերին զուգահեռ Հայաստանում թույլատրելի են և գործում են այլընտրանքային կրթական ծրագրերը: Տվյալ պարագայում մենք «Այբ»-ի գործունեությունը դիտարկում ենք որպես հաջողվաÕ ® փորձ այլընտրանքային կրթական բովանդակություն ստեղծելու տեսանկյունից: Եվ բնական է մենք անպայման հաշվի ենք առնելու միջազգային և Հայաստանում ստեղծված այլընտրանքային կրթական ծրագրերի հաջողված օրինակները: Մենք օգտվելու ենք այդ ծրագրերից, որպեսզի արդիակացնենք մեր պետական կրթական չափորոշիչը»,- ընդգծեց նախարարը:

Նա նաև նշեց, որ պետությունը խրախուսում է կրթական այլընտրանքային հաջողված ծրագրերը Հայաստանի տարբեր մարզերով տարածելը:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'