ԻՊ-ն լրտեսության համար գլխատել է Թուրքիայի երկու քաղաքացիների
International news«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Սիրիայում գլխատել է լրտեսության մեջ մեղադրվող Թուրքիայի երկու քաղաքացիների:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ահաբեկիչները թուրք քաղաքացիների մահապատիժն իրականացրել են մանկահասակ երեխաների ներկայությամբ: Նրանք թուրք երիտասարդներին մեղադրել են թուրքական պետությանը «տեղեկություններ փոխանցելու» մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանակից Ալ Ռաի բնակավայրում:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ժամանակ առաջ հայտնել է, որ Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկչական խմբավորումների կազմում Թուրքիայի 3 հազարից ավելի քաղաքացիներ կան: