Սերբիան փակել Է Խորվաթիայի հետ սահմանը՝ դադարեցնելով բեռնաշրջանառությունը
International newsՍերբիայի իշխանությունները փակել են խորվաթական բեռների ներկրումը եւ Խորվաթիայում գրանցված բոլոր փոխադրամիջոցների (բեռնատարների, նավերի, գնացքների) մուտքը երկիր ի պատասխան այն սահմանափակումների, որոնք մտցրել Է հարեւան երկիրը:
Այդ մասին հայտարարել Է Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը:
Անցյալ շաբաթ Խորվաթիան գաղթականների հոսքից պաշտպանվելու պատրվակով փակել Է Սերբիայի հետ սահմանի ութ վերահսկիչ անցակետերից յոթը, իսկ վերջինը, որը մնացել Է Բելգրադի եւ Զագրեբի միջեւ ձգվող կենտրոնական ավտոմայրուղու վրա, փակվել Է բեռնատար ավտոմոբիլների համար:
«Այս պահից Սերբիայի ոստիկանությունը թույլ չի տա սահմանը հատել ո՛չ Խորվաթիայում գրանցված բեռնատար ավտոմոբիլներին, ո՛չ Էլ այն բեռնատարներին, որոնք տանում են Խորվաթիայում արտադրված ապրանքներ»,- հայտարարել Է Ստեֆանովիչը:
Նախարարը ճշտել Է, որ միջոցները ձեռնարկվում են երկրի բոլոր սահմաններին, այլ ոչ թե միայն սերբա-խորվաթական սահմանին, եւ բացի բեռնատար ավտոմոբիլներից, տարածվում են նավերի եւ գնացքների վրա: Նրա խոսքով՝ դրանով իսկ Սերբիան «պաշտպանում Է իր պետականությունը, ինքնիշխանությունը եւ իր ապագան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: