Օբաման եւ Քեմերոնը հավաստել են «Իսլամական պետությունը» ոչնչացնելու մտադրությունը
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը վերստին հայտարարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու համատեղ մտադրության մասին, տեղեկացնում է«Արմենպրեսս»-ը:
Ինչպես հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, այդ թեման նրանք արծարծել են հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում ղեկավարները նաեւ քննարկել են փախստականների խնդիրը եւ Սիրիայի իրադրությունը:
Նրանք արծարծել են միջազգային քաղաքականության եւ ազգային անվտանգության ոլորտների ընդգրկուն հարցեր, «ներառյալ փախստականների ներհոսքով պայմանավորված գլոբալ ճգնաժամը եւ Սիրիայի իրադրությունը», նշել են Սպիտակ տանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: